Եթերային շփոթմունք


Ասում են` սայթաքում է լեզուն կամ ոտքը, բայց պատասխան է տալիս (կամ տուժում է) գլուխը: Այս անգամ, իհարկե, գլխով պատասխան տալու խնդիր չի ծագել, բայց Fox հեռուստաալիքի լեզվասայթաքումը զվարճացրել է շատերին: Պատճառը շտապողակա նությունն է եղել և ընդամենը 1 տառասխալը: Վերջին լուրերի հեռարձակման ժամանակ թիվ 1 ահաբեկչի մահվան մասին պատմվող կադրերի ներքո, հեռուստաէկրանին հայտնված մակագրերում (տիտրեր) գրվել է Նահանգների նախագահի անունը: Անգլերենով Ուսամա¬ն գրվում է Osama. այդ անգամ էկրանին խոշորատառ գրվել է «Օբամա բեն Լադենը մեռած է»: Նման թյուրիմացությունն, ավելի «կատարելագործված» վրիպակով թույլ է տվել MSNBC լրատվական կաբելային հեռուստաալիքը` իր կայքում գրելով, թե Ջորջ Ու. Բուշը «վերացրել է Օբամային հետապնդելու գերակայությունը»: Հետո էլ գրել է` «Օբաման գնդակահարված ու սպանված է»: Ի դեպ, այդ սխալն այնքան է կրկնվել, որ Fox¬ը, սխալի համար ներողություն խնդրելով, հավելել է, թե Ուսամա¬Օբամա տառադարձումը թույլ են տվել նաև CNN և ABG հեռուստաալիքները: