Երջանկության գաղտնիքը լավը հիշելն է


Գիտնականների վերջին պնդումներից մեկն է սա. երջանկության անորսալի թվացող գաղտնիքը կարող է անչափ հասարակ լինել` հիշել կյանքում ապրած հրաշալի պահերը և մոռանալ բոլոր դառնությունները: Վարդագույն ակնոցներով անցյալին նայող մարդիկ անհամեմատ ավելի երջանիկ են նրանցից, ովքեր սևեռված են անցյալի բացասական դեպքերի վրա և ափսոսում են անցյալի համար: Հետազոտություններն օգնել են բացատրել, թե ինչու անձի տեսակն այդքան ուժգին ազդեցություն է ունենում մարդու երջանկության վրա: Եզրահանգվել է, որ անձնական որակներն են մարդկանց մի խմբին մյուսներից երջանիկ դարձնում: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, թե մենք ինչպես ենք ընդունում¬ընկալում անցյալը, ներկան և ապագան: Վերլուծությունն օգնել է` առանձնացնել մարդկանց 5 հիմնական տեսակ` պայմանավորված կյանքից բավարարվածության և ժամանակի հանդեպ նրանց վերաբերմուն քով. էքստրավերտ, նյարդային, բաց, գիտակից և համեստ: - Մենք բացահայտեցինք, որ այն մարդիկ, ովքեր բարձր աստիճանի էքստրավերտ են, ավելի երջանիկ են ու գոհ են իրենց կյանքից, որովհետև դրական հայացքով են նայում անցյալին ու ավելի քիչ են տրվում բացասական հույզերին կամ դժվարություններն,¬ մանրամասնել են հետազոտողները: «Նյարդային» բնութագրում բարձր միավորներ հավաքած մարդիկ էքստրավերտների բացարձակ հակապատկերն են և եթե երջանիկ են` ապա նվազագույն չափով: Այս հետազոտության առավելություններից մեկն այն նորությունն է, որ մարդկային էությունը փոխելը թեև դժվար, բայց միանգամայն հնարավոր է: Եվ, իսկապես. փորձենք հասկանալ, թե ինչ է տալիս մեզ անցյալի դառնություններն անվերջ «պեղելը» և ողջ կյանքում դրանց անդրադառնալով` նորից վշտանալը: Իսկ կյանքից բավականություն ստանալու համար պարզապես պետք է սովորել գոհ լինել. գոհանալ` դժվարությունները հաղթահարելով, իրականության հետ գոնե երբեմն հաշտվելով, ճակատագիր կոչվածից անընդհատ չդժգոհելով…