Ամեն կառավարությունում այսպիսի մեկը լիներ


Դեռ 9 տարեկանում Ֆելիքս Ֆինկբեյնեռը հղանում է իր հայրենի Գերմանիայում 1 միլիոն ծառ տնկել: Հիմա նա ոչ թե նշանավոր անհատ է, այլ ընդամենը 13 տարեկան երեխա, ում նիհար մարմինը զարդարված է մազերի դեզով ու ակնոցներով: Կիրակի առավոտները Գերմանիայի հարավում նրան կարելի է տեսնել աղջիկներով շրջապատված, ովքեր հիանում են այդ տղայով: Շատ աղջիկներ ուզում են նրա ինքնագիրն ունենալ: Մյունխենի մերձակա ոչ նշանավոր ավանի բնակիչ Ֆելիքսը տեղի բնապահպանության գերաստղ է: Նա գլխավորում է ակտիվիստ¬երեխաների խումբը, որի նպատակն է կանաչապատման միջոցով մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները: «Բուսականություն մոլորակի համար» նրա կազմակերպությունը վերջերս հասավ իր նպատակին. Գերմանիայում նրանք 1 միլիոն ծառ տնկեցին: Այդ կազմակերպությունն իր նմանակներն ունի արդեն 131 երկրներում: Այն հիմնադրվել է 4 տարի առաջ` որպես դպրոցական նախագիծ: Դրա շնորհանդեսից ուղիղ 2 ամիս հետո` 2007 թ. մարտի 28¬ին, Ֆելիքսը տնկել է իր առաջին ծառը` թզուկ խնձորենի: Այսօր նա խոստովանում է, որ հիմա դա ծիծաղելի տեսք ունի: Իսկ նրա հայրն ասել է. - Եթե իմանայի, որ այդ ծառն այսքան նշանավոր կդառնա, ես որդուս համար ավելի կարգին ծառ կգնեի: