ԼԻՆՔՈԼՆ - ՔԵՆԵԴԻ


Լինքոլնը ԱՄՆ¬ի նախագահ է դարձել 1860 թ., Քենեդին` 1960¬ին` 100 տարի հետո: Երկուսն էլ սպանվել են ուրբաթ օրը, երկուսն էլ` գլխին հրազենային կրակոցից և իրենց կանանց ներկայությամբ: Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում, Քենեդին` «Լինքոլն» թատրոնում: Մահից ոչ շատ առաջ Լինքոլնն այցելել է Մելիլենդում գտնվող Մոնրո ավան, իսկ Քենեդին մահից առաջ սիրավեպ է ունեցել Մերիլին Մոնրոյի հետ: Նրանք երկուսն էլ հարավցի էին, երկուսն էլ` դեմոկրատներ և Նախագահ դառնալուց առաջ եղել են սենատորներ: Լինքոլնին սպանողը` Ջոն Ուիլկիս Բուտը, ծնվել էր 1839 թ., Քենեդիին սպանող Լի Հարվի Օսվալդը` 1939 թ. (100 տարվա տարբերությամբ). երկուսի անուն¬ազգա նուններն էլ անգլերեն գրությամբ 15 տառանի են: Հետապնդվելով` Բուտը թատրոնից փախել է և բռնվել ձեղնահարկում, իսկ Օսվալդը փախել է ձեղնահարկից և ձերբակալվել թատրոնում: Սպանվելուց հետո թե´ Լինքոլնին, թե´ Քենեդիին փոխարինողների անունները Ջոնսոն է եղել. առաջինը` Էնդրյու Ջոնսոնը ծնվել էր 1808 թ., երկրորդը` Լինդոն Ջոնսոնը` 1908 թ. (100 տարի անց):