Խելացիները քաղաքաբնակ են լինում


Խոսքը թռչունների մասին է: Մասնագետները հիմնավորել են, որ համեմատաբար մեծ ուղեղ ունեցող թևավորներն ավելի հաճախ քաղաքներում են հանդիպում, իսկ փոքրածավալ ուղեղիկներովը բացառապես գյուղական վայրերում են բնադրում: Շվեդական Ուպսալա համալսարանի հետազոտողները Կենտրոնական Եվրոպայի քաղաքներում ու դրանց մերձակայքում ուսումնասիրել են 82 տեսակի փետրավոր ների: Հայտնաբերել են, որ ավելի մեծոտ ուղեղ ունեցող թռչունները` ագռավները, կաչաղակները, քաղաքներն են նախընտրում, իսկ ավելի «թերզարգացած» արտույտներն ու երգեցիկ մյուս թռչունները գյուղասեր են: Այս հետազոտությամբ հաստատվել է այն վարկածը, որ ուղեղի չափը վկայում է նոր կամ փոփոխվող պայմաններին կենդանիների հարմարվելու ունակության մասին: - Դրա վառ օրինակը կապույտ երաշտահավերն են, որոնք Անգլիայում վարժվել են կտցահարել կաթի շշի կափարիչը և խմել դրա պարունակությունը,¬ ասել է հետազոտության ղեկավար, դոկտոր Ալեքսեյ Մակլակովը, ում հոդվածը հրապարակվել է Biology Letters հանդեսում: