81,8 մետրանոց սիգար


Կուբացի Խոսե Կաստելար Կայրոյի պատրաստած ծխագլանը հավանաբար համաշխարհային 5¬րդ ռեկորդը կլինի այս ասպարեզում (տեղեկացրել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն): Պատրաստի «արտադրանքը» զբաղեցրել է Հավանական ծովածոցի ափին գտնվող Սան¬Կառլոս¬դե¬լա¬Կաբանյա ամրոցի տաղավարներից մեկի 12 զետեղարանները: Նույն ափին այս օրերին զբոսաշրջային միջազգային տոնավաճառ է գործում: Կաստելար Կայրոն, ում ընկերներն ու բարեկամները Կուետո են անվանում, որպես տորսեադոր (սիգար փաթաթող) է աշխատում ամրոցի խանութներից մեկում: Շուրջ 82 մետրանոց սիգարի վրա նա աշխատել է մեկ շաբաթ. աշխատանքին մասնակցել է ևս մի քանի մարդ: Համաշխարհային ռեկորդ նա առաջին անգամ սահմանել է 2001 թ.` փաթաթելով 11,04 մետր երկարությամբ գլան: 2 տարի անց Կուետոն գերազանցել է իր իսկ ռեկորդը` 14,86 մետրանոց սիգարով: Իսկ 2005 և 2008 թթ. աշխարհին զարմացրել է համապատասխանաբար` 20,41 և 45,38 մ երկարությամբ ծխագլաններով, որոնք գրանցվել են Գինեսի գրքում: Վերջին նվաճումը նույնպես կգրանցվի համաշխարհային ռեկորդագրքում. սիգարի երկարությունը չափել են հատուկ այդ նպատակով հրավիրված բրիտանացի դիվանագետները: Այսպես կոչված` չափման արարողությանը մասնակցել են նաև Կուբայի Տուրիզմի նախարարն ու նրա պաշտոնակիցները Մեքսիկայից, Նիկարագուայից և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ: - Կուբան այն երկիրն է, որտեղ լավագույն ծխախոտն են հավաքում: Ու այդ պատճառով Կուբայում պետք է լինի աշխարհի ամենաերկար սիգարը,¬ արարողությունից հետո ասել է ծխախոտի արտադրությունում ավելի քան կես դար աշխատող Կուետոն: