ԹԵՍՏ


Խելացիներից մեկն ասել է, որ դեպք¬դիպվածների սխալ ընկալումն են տհաճությունները: Իսկ անհաճո իրավիճակում սեփական պոռթկումները զսպելն օգնում է ավելի թեթևորեն հաղթահարել ծագած կամ ծագելիք դժվարությունները: Այսուհանդերձ, ինչպես վարվել` անակնկալ տհաճության դեպքում: Նախ հարկավոր է ճշտել` արդյո՞ք Դուք ամեն ինչ ծայրահեղ լուրջ կամ հիվանդագին չեք ընդունում: Ուրեմն` եկեք ճշտենք` ներքոբերյալ հարցերի միջոցով: 1. Պատմո՞ւմ եք Ձեր խնդիրների, տհաճությունների մասին. ա) ոչ. դա ինձ չի օգնի (3 միավոր), բ) այո` եթե համապատասխան զրուցակից ունեմ (1 միավոր), գ) ոչ միշտ. առանց իմ խնդիրների էլ մարդիկ իրենց հոգսերն ունեն (2 միավոր): 2. Ծանր ապրումնե՞ր եք ունենում տհաճություններից. ա) միշտ և շատ ծանր (4 միավոր), բ) ամեն ինչ կախված է իրավիճակից (0 միավոր), գ) հաշտվում եմ. չէ՞ որ ցանկացած տհաճություն ի վերջո ավարտվում է (2 միավոր): 3. Ի՞նչ եք անում, երբ շատ դառնացած եք. ա) ինձ թույլ եմ տալիս հաճույք վայելել, ինչի մասին երկար երազել էի (0 միավոր), բ) գնում եմ լավ բարեկամներիս մոտ (2 միավոր), գ) ինքս ինձ կարեկցում եմ ու փակվում տանը (4 միավոր): 4. Ինչպե՞ս եք վարվում, երբ մտերիմ մարդն է Ձեզ նեղացրել. ա) փակվում եմ իմ «խեցու» մեջ (3 միավոր), բ) բացատրություն եմ պահանջում (0 միավոր), գ) պատմում եմ բոլորին` ով կլսի (1 միավոր): 5. Երջանկության պահին` ա) դժբախտության մասին չեմ մտածում (1 միավոր), բ) ինձ չի լքում տագնապը, որ երջանկությունը շուտ կանցնի (3 միավոր), գ) չեմ մոռանում, որ կյանքում դառնություններն էլ քիչ չեն (5 միավոր): 6. Ինչպե՞ս եք վերաբերվում հոգեբույժին. ա) չէի կամենա նրա հիվանդը դառնալ (4 միավոր), բ) շատերին նրանք կարող էին օգնել (2 միավոր), գ) մարդն ի վիճակի է ինքն իրեն օգնել (3 միավոր): 7. Ճակատագիրը` Ձեր կարծիքով. ա) մշտապես փորձում է ինձ (5 միավոր), բ) անարդար է իմ հանդեպ (2 միավոր), գ) բարեհաճ է իմ նկատմամբ (1 միավոր): 8. Ի՞նչ եք մտածում սիրած մարդու հետ վիճելուց հետո, երբ զայրույթն անցնում է. ա) նախկինում մեր միջև եղած լավ բաների մասին (1 միավոր), բ) երազում եմ գաղտնի վրեժ լուծել (2 միավոր), գ) մտածում եմ, թե որքան եմ հանդուրժել նրան (3 միավոր):