ՀԱՇՎԵՆՔ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ.


7-15 միավոր. Դուք հեշտությամբ հաշտվում եք տհաճությունների, նույնիսկ դժբախտությունների հետ, որովհետև ունակ եք դրանք ճիշտ գնահատել: Գնահատելի է, որ հակված չեք` ինքներդ Ձեզ կարեկցել (շատերին հատուկ թուլություն): Ձեր հոգեկան հավասարակշռվածությունն արժանի է հիացմունքի: 16-26 միավոր. Դուք հաճախ եք տրտնջում Ձեր ճակատագրից: Նախընտրում եք խնդիրներն ու տհաճությունները բարդել ուրիշների վրա: Ձեզ անհրաժեշտ է ինչ¬որ մեկի կարեկցանքը: Իսկ միգուցե սովորեք տիրապետե՞լ ինքներդ Ձեզ: 27-36 միավոր. Դուք դեռ չեք կարողանում հաղթահարել դժբախտությունները և հնարավոր է, որ հենց այդ պատճառով էլ դրանք այդքան տանջում են Ձեզ: Դուք ներփակված եք և հաճախակի եք խղճում ինքներդ Ձեզ: Կամային բնավորություն ունենալու դեպքում` լավ տվյալներ ունեք հաջողությամբ հաղթահարելու խնդիրներն ու տհաճ իրավիճակները: Հիշեք, որ դրանք ոչ միայն Ձեր կյանքում են դարանակալած: