Անհյուսք Տիմոշենկոն


Ուկրաինայի վարչապետուհին փոխել է իր տեսքը: Թանկարժեք հագուկապը պաշտող քաղգործիչն հանկարծ սկսել է համեստ զգեստներ կրել: Սակայն նրա արտաքինում ամենամեծ նորությունը սանրվածքի փոփոխությունն է` առանց անբաժան հյուսքի: Ավելի քան ութնամյա պատմություն ունեցող այդ հյուսքով Տիմոշենկոն առաջին անգամ ներկայացել է 2001-ի ապրիլին` հարուցելով Ուկրաինայի կազմակերպությունների կոնգրեսի մասնակիցների զարմանքը: Հետաքրքրասեր լրագրողները հաշվել են նույնիսկ, որ նա հանրությանը 3 անգամ է ներկայացել առանց հյուսքի: Հարկ է նշել, որ վերջին շրջանում վարչապետուհին հաճախ է անակնկալներ մատուցում: Դիցուք, "ՀՏրոՈսՑ" լրատվական գործակալության փաստմամբ, օրեր առաջ Տիմոշենկոն կառավարության նիստին ներկայացել է համեստագույն գորշ զգեստով: Իսկ նիստում աշխատավարձերը կրճատելու մասին որոշում էր ընդունվում: Այդ թվում և` վարչապետինը: Եվ, ինչպես նշվել է` - Լիարժեք վերջին աշխատավարձը նա կստանա ապրիլին, իսկ հետո` խնայողության խիստ ռեժիմ,- տեղեկացրել են որոշ լրատվամիջոցներ` նշելով, որ մայիսից Յու. Տիմոշենկոն ամսական կստանա մոտ 50 հազար ռուբլի: Չարախնդացողներն էլ ենթադրություններ են անում, որ Յուլյան ստիպված է լինելու նույն հագուստը մի քանի անգամ հագնել կամ էլ ավելի էժան զգեստներ գնել: