Օրենքն ասում է` ԱՐԴԱՐ ԴԱՏԻՐ
Եվ, «դատելուց» առաջ էլ տիրապետիր փաստերին ու օրենքների պահանջներին: Բայց, միևնույնն է` ի վերջո, արդար էլ դատելու եք, դատավոր Էդ. Ավետիսյան: Համոզվա°ծ ենք: Թեև ավա¯ղ, այդ համոզմունքը Ձեր օրինապաշտությունից ծնված տպավորություն չէ. պարզապես չենք կասկածում մեր հրապարակումների իրավացիությանը և ոչ մի պարագայում չենք շրջանցում ոչ միայն օրենքները, այլև չենք դավաճանում մարդկային չափանիշները չոտնահարելու մեր սկզբունքին: Ապրիլի 30-ին Ձեր հրավիրած դատական նիստը (կամ` ինչպես նշված էր երկհասցե ծանուցագրում` նախնական դատական նիստը) վերստին մղեց մտորել. Իսկապես, ինչո՞ւ մեզանում այսքան ցածր է դատական համակարգի կամ երրորդ իշխանության վարկանիշը: Ինչո՞ւ, պարոն Ավետիսյան: Արդյո՞ք նաև Դուք չեք նպաստում այդ հեղինակության անկմանը: Այս հրապարակումը համարեք պաշտոնական հրաժարում` գոնե Ձեր վարելիք մյուս դատական նիստերից: Պատճառը Ձեզ երևի չի հետաքրքրի նույնքան, որքան չէր հետաքրքրել «Ավանգարդին» առնչվող մի հայցի առիթով (Աստված թող դա հայց համարի) ավելի քան եռամսյա տարուբերոցը: Մանրամասներից անտեղյակներին հակիրճ իրազեկենք. Ապրիլի 30¬ին տեղի ունեցավ Հայաստանի Ագրարային համալսարանի դասախոս (վաղուց` նախկին), «Ֆիրդուսի» համալսարանի (արդեն` նախկին) հիմնադիր-ռեկտոր Մնացական Հարոյանի երեքամսյա հայցադիմումի քննարկումը (նախնական նիստը) Կենտրոն և Նորք¬Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր` Էդ. Ավետիսյան): Հայցադիմումը հունվարի 21¬ից գտնվելով դատարանում, զանազան պատճառներով` և° օբյեկտիվ, և° սուբյեկտիվ, դեռևս չի արժանացել «Վճռի» բախտին£ Հայցը ներկայացվել էր Երևանի քաղաքացիական դատարանին, բայց մինչև քննարկումը, այդ դատարանը վերացավ£ Գործը, սակայն, մնաց նույն դատավորի վարույթում£ Ցավոք, ակնհայտ է դատարանի առնվազն անբարեխիղճ վերաբերմունքը£ Հունվարի 21¬ին ստացած հայցադիմումը հունվարի 23¬ին դատավոր Էդ. Ավետիսյանը վերադարձրել է հայցվորին, որովհետև ներկայացված հայցադիմումի և փաստաթղթերի ուսումնասիրությամբ «կարողացել» են պարզել ընդամենը մեկ չնչին խախտում. հայցվոր կողմը չի ներկայացրել հրապարակման հեղինակ Նելլի Աղաջանյանի վերաբերյալ տվյալներ` …նշված չէ պատասխանողի հասցեն£ Իրոք, հայցադիմումի մեջ պատասխանող լրագրողուհու հասցեն նշված չէր, և հայցվորը բավարարվել էր` «հասցեն պարզ (՞-խմբ.) չէ» հավաստիացումով£ «Հայցադիմումի և փաստաթղթերի ուսումնասիրությամբ» դատավորը հազիվ է կարողացել պարզել¬նկատել-կռահել հայցադիմումում եղած իր «ծանրությամբ» թեթևագույն սխալը` առանց անդրադառնալու սկզբունքային մյուս սխալներին: Հայցվոր դարձած Մնացական Հարոյանը, օգտվելով դատարանի մեղմ ասած 100 տոկոսանոց անպատասխանատու վերաբերմունքից, կրկին ներկայացել է դատավոր Էդ. Ավետիսյանին£ Վերջինս փետրվարի 4¬ին որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին£ Ընդ որում, առանց տատանվելու, առանց վատ զգալու, որոշման մեջ գրել է` «Հայցվորը վերացրել է հայցադիմումում թույլ տված խախտումները…»: Իսկ «վերացրել է խախտումը» ասվածն էլ, ըստ էության «գյուտի» մակարդակ չունի` հայցվորը (ավելի ստույգ` նրա հրահանգով համակարգչային օպերատորը) «լրագրողուհի Նելլի Աղաջանյան»¬ի տողը բարձրացրել է վեր և «բնակեցրել» 1¬ին պատասխանողի հետ` նույն հորիզոնականում. հետևաբար և` նույն խմբագրության հասցեի տակ£ Սա` որպես հայցադիմում կոչվածի «դիմահարդարում»: Հետո արդեն օրենքների անգիտության կամ դրանք միտումնավոր կերպով շրջանցելու փուլն է: Դատավորն ու իր օգնականը կարողացել են չնկատել «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված պահանջները£ Մասնավորապես, օրենքը (հոդված 8. «Հերքման և պատասխանի իրավունքը») առավելագույնս ընկալելի սահմանել է` «Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է այն»£ Ինչպես նշված է հայցադիմումի մեջ (այս հարցում հայցվորը ճշմարտացի է) «Ավանգարդ» թերթում խնդրո առարկա հոդվածը տպագրվել է դեկտեմբերի 3¬ին£ Առանց բարձրորակ մաթեմատիկոսի դիմելու, 3¬րդ «գ» դասարանի աշակերտի խորհրդատվության հիման վրա էլ կարելի էր արձանագրել, որ հերքման պահանջ ներկայացնելու վերջին ժամկետը… հունվարի 3¬ն էր£ Իսկ հայցադիմումը ներկայացվել է… 18 օր անց, այսինքն` կես ամսից էլ ավելի ուշացումով£ Հայցվորը չի էլ անդրադարձել ուշացման պատճառներին և գոնե դրանք հարգելի ճանաչելու խնդրանքով չի դիմել£ Եթե հայցվորն անդրադառնար այդ պատճառներին (օրինակ, իրեն ուշացումով են հուշել, որ ինքը պետք է վիրավորվեր այդ հրապարակումներից, որ այդ վիրավորանքից կարող էր իրեն վնաս հասցվել և այլն), թերևս կարելի էր ընկալել դատավորի և նրա օգնականի անբարեխղճությունը կամ օրենքը խախտելու մեծ պատրաստակամությունը£ Հայցադիմումը բերկրանքով ընդունելու փոխարեն դատավորը պետք է նկատի ունենար նաև օրենքի մեկ այլ պահանջ` հարցի արտադատական լուծումը` ապագա հայցվորը նախ պետք է դիմեր խմբագրին, ով «մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է… տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին» (հոդված 8-3)£ Այսինքն, հայցվորը մեկ շաբաթ անց միայն կարող էր դատարան դիմել (քանզի մեկ շաբաթում խմբագիրը կհերքեր ենթադրվող սխալ կամ արատավորող տեղեկությունը)£ Բայց դատավոր Էդ. Ավետիսյանը դարձյալ կարողացել է չնկատել օրենքի խախտումը£ Ինչո՞ւ… Այսքանից հետո կարո՞ղ եք արգելել մտածել այն, ինչի մասին արդարադատությունից հիասթափված մարդիկ արտահայտվում են շատ ավելի կոպիտ որակումներով: «Աննշան» մի հավելում ևս. ո՞վ պետք է հուշեր դատավորիդ` որ այլ աղբյուրից արտատպված հրապարակման համար լրատվամիջոցը պատասխանատվություն չի° կրում: Գոնե հիմա թերթեք «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը և աչքի անցկացրեք հոդված 9-ը` «Լրատվական գործունեություն իրականացնողի պատասխանատ վությունը»: Նույնիսկ տխրահռչակ այդ հայցադիմումում հստակ գրված էր, որ «Զորավիգը» արտատպել է խնդրո առարկա հոդվածը: Այսինքն` այն պատասխանատվություն չի° կրում «Ավանվարգի» հրապարակման համար: Ձեր ո՞ր իրավունքով եք, ուրեմն արտատպողին պատասխանող ճանաչել: Այն, ինչը դատավորը պետք է կատարեր հայցադիմումը ստանալիս, դատարան ներկայացած պատասխանողների և նրանց ներկայացուցիչ Գևորգ Դավթյանի միջնորդութ յամբ կատարվեց դատական նիստի ժամանակ. իհարկե, «տնավարի» մակարդակով` հայցվորին հանձնարարվեց տեսքի բերել (՞) հայցադիմումը£ Եվ մերժեց հայցադիմումը վերադարձնելու մասին միջնորդությունը` «նախապատրաստական փուլում հայցադիմումը վերադարձնել նախատեսված չէ դատավարության օրենսգրքով» պատճառաբանությամբ: Մինչդեռ ակնհայտ սխալ է վարույթ ընդունել այն հայցադիմումը, որի բովանդակությունը դատավարության օրենսգրքով առաջադրվող 8 պահանջներից 6¬ով խախտվել է. մնացած երկուսն էլ… թերի են` դատարանի անվանումն է սխալ գրված, հայցվորի ազգանունն էլ` փոքրատառով£ Բացի այդ, հայցվորը ներկայացրել է ժամկետանց հայց և չի պահպանել հարցի լուծման` հերքման արտադատական կարգը: Անկեղծ ասած` ոչ միայն անսպասելի էր, այլև չէինք ցանկա օրենքների չիմացության կամ դիմացինի անտեղյակությանն ապավինելու (որի անունն, ի դեպ` պաշտոնեական դիրքի չարաշահում է կամ` առնվազն ծառայողական փնթիություն) այսքան աղաղակող կուտակումներ նկատել: Առավել ևս` բարձրաձայնել այդ մասին: Դո°ւք այդպես կամեցաք: Այս պարագայում ևս «Ավանգարդը» մնում է փաստերն ուղղամտորեն արձանագրողի դերում: Եվ եթե կամենաք օգտվել օրենքով արտոնված` պատասխան կամ հերքում պահանջելու Ձեր իրավունքից, պատրաստ ենք հարգել այն տպագրելու մեր պարտականությունը: «ԱՎԱՆԳԱՐԴ»