«Հայրենիքը հզոր է իր զավակների հավատով»


Ինքնադրսևորման հնարավորություն միշտ էլ կարելի է գտնել: Եթե, իհարկե, մտավոր ներուժով ես օժտված և այլոց օգտակար լինելու ազնիվ մղումն ես ուղեկից ընտրել: Էդուարդ ՄԱՆԵՎԸ մեկն է այն տոկուն սերնդակիցներից, ում համար դժվարություն կոչվածը յուրօրինակ քննությունն է, որը պետք է հաջող հանձնել: Եվ եթե հակիրճ` ապա շուրջ 4 տասնամյակ շարունակվող նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը կարելի է որակել որպես չընդհատվող եռանդ: Կոմերիտական ակտիվ գործունեությամբ ճանաչված երիտասարդի կազմակերպչական ունակություններն աննկատ չէին մնում և ամենատարբեր պատասխանատու աշխատանքներն էին վստահվում երիտասարդ Էդ. Մանևին: Երևանի պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետն հաջողությամբ ավարտելով, նա չբավարարվեց մեկ մասնագիտությամբ: Սովորեց ու ավարտեց նաև ԵՊՀ իրավաբանականը, ապա` Հայաստանի ԳԿՀ խորհրդի հասարակական ասպիրանտուրան: Կոմերիտական աշխատանքում իրեն լավագույնս դրսևորած Մանևին ի սկզբանե հոգեմոտ էր իրավապահ ոլորտը: Եվ Էջմիածնի ՆԳ բաժնի պետի տեղակալ, ապա` ՀԽՍՀ ՆԳ նախարարության քաղբաժնի պետի տեղակալ ու պետի պաշտոնակատար աշխատելուց հետո նա որակավորման բարձրացման դասընթացներ է անցել Մոսկվայի ՆԳՆ ակադեմիայում, այնուհետև` ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցում: Ներկայումս պրոֆեսոր էդուարդ Մանևը Մոսկվայի Ազգային անվտանգության հարցերով միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, գեներալ-մայոր, երրորդ դասի խորհրդական: Հայաստանի սահմանների պաշտպանության մասնակից, իրավաբանական գիտությունների դոկտորը նաև Երևանի դատական փորձաքննության և հոգեբանության ինստիտուտի «Մարդու իրավունքների, ժողովրդավարության և հումանիտար պրոբլեմների տեսության զարգացման» ամբիոնի վարիչն է: Բազմիցս պարգևատրվել է կառավարական ու հասարակական կառույցների մեդալներով ու պատվոգրերով: Իսկ 2008 թվականին` Մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի հռչակագրի 60 ամյակի առթիվ, Հայաստանում ժողովրդավարության զարգացման, հումանիտար հիմնախնդիրների լուծման և մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում ներդրած ակնառու վաստակի համար` «Մաշտոց» ՀԿ նախագահության որոշմամբ արժանացել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալի: Նա նաև Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամ է: *** Հիմնադրելով «Մարդու իրավունքների, քաղաքականության և հումանիտար պրոբլեմների միջազգային ասոցիացիա» ոչ կառավարական կազմակերպությունը, Էդ. Մանևը նպատակ ուներ համախմբել կյանքի շիտակ ուղի անցած անհատների` համատեղ ջանքերով նպաստելու նորանկախ մեր պետության ու պետականության հիմքերը: Ինչ խոսք, պատահական չէ հասարակական այս կազմակերպության անվանումը` «Կյանք»: Ասել է թե` նախևառաջ կյանքի բովում թրծված համախոհների միություն: Եվ, իհարկե` սեփական օգտակարությամբ թույլին, տկարին կյանքի ռիթմում պահելու: - Մեր կազմակերպության 312 անդամները ՀՀ-ում և ԼՂՀ-ում բարի համբավ վաստակած, հարուստ կենսափորձ ունեցող պետական-քաղաքական գործիչներ են, գիտության, կրթության, արվեստի ներկայացուցիչներ, նախկինում Ոստիկանության, Ազգային անվտանգության, Զինված ուժերի սպաներ, գործարար շրջանակների ղեկավարներ,- պատմում է Էդ. Մանևը և հավելում. - Բոլորիս համախմբում է մարդկանց, երկրին օգտակար լինելու ձգտումը` պաշտպանել մարդու իրավունքները, նպաստել հայ մարդու բարի համբավի վերականգնմանը և, իհարկե, Հայրեինք-Սփյուռք միասնականացմանը… Ծրագրերն իսկապես շատ են ու շարունակական. և իր գոյության 5 տարիների ընթացքում կազմակերպությունը հասցրել է դրանք մեծ չափով իրականություն դարձնել: Ահա թե ինչու ՀԿ նախագահը փորձում է որևէ մանրամասն կամ որևէ անուն չմոռանալ հանկարծ. Էդ. Մանևը լավ գիտե, թե ինչ ասել է գնահատանք: Առավել ևս, երբ անշահախնդրությունը, շիտակությունն ու նվիրումն են գնահատանքի «նժարին»: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը գործունեության գերխնդիր համարող ՀԿ նախագահը լավագույնս պատկերացնում է, որ սոցիալական դժվարությունների մեջ հայտնված մարդկանց նախևառաջ սրտացավ հոգատարություն է պետք: Եվ «Կյանք» միջազգային ասոցիացիան նաև բարեգործական ու հովանավորչական առաքելություն է ստանձնել: - Օժանդակում ենք հաշմանդամ երեխաներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, Համաշխարհային 2-րդ և Արցախյան պատերազմների վետերաններին, խոցելի խմբերի կենսաթոշակառուներին, որպեսզի վերջիններս լիարժեքորեն օգտվեն բուժման, պաշտպանված լինելու իրենց իրավունքներից: Մեզ շատ ոգևորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը` բարեսիրական ձեռնարկումների հանդեպ: Ուզում եմ հատկապես նշել այն մարդկանց անունները, ովքեր պատրաստակամորեն մասհանումներ են կատարում, որպեսզի կարիքի մեջ հայտնվածները իրենց օտարված չզգան. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և տիկին Ռոզա Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ ֆինանսական օգնությունից զատ նաև սայլակներ, համակարգիչներ են տրամադրել հաշմանդամ երեխաներին: Երախտիքի արժանի հոգատարություն են ցուցաբերում մեր վեհափառ Հայրապետը` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդը, Կարեն ու Սամվել Կարապետյանները, Արա և Արմեն Մինասյանները, հունահայ գործիչ Գասպար Կարապետյանը...,- շարունակում է պատմել ՀԿ նախագահը: Նա առանձնակի սիրով է հիշատակում նաև «Կյանք»-ի նախագահության Պատվո անդամ, պայծառահիշատակ գնդապետ Աշոտ Հակոբի Հովսեփյանի ծանրակշիռ ներդրումը: Ի դեպ, «Կյանք»-ն իր ներկայացուցչություններն ունի ԱՄՆ-ում, ՌԴ-ում, Իսպանիայում, Բելգիայում, Գերմանիայում, Հունաստանում, Կիպրոսում և, իհարկե` ԼՂ-ում ու Ջավախքում: Ինչպես պարզվում է զրույցի ընթացքում` ՀԿ-ն արդյունավետ համագործակցում է նաև հայրենի Կառավարության, Սփյուռքի, Պաշտպանության, Առողջապահութ յան, Սոցիալական ապահովության, Բնապահպանության, Մշակույթի, Կրթության ու գիտության նախարարությունների և պետական ու հասարակական բազմաթիվ կազմակերպությունների հետ: «Կյանք»-ի գործունեության շահառուների երախտագիտությանն են արժանի կազմակերպության ծրագրերը կյանքի կոչող աջակից անդամներ Հայկ Դարբինյանը, Մխիթար Մնացականյանը, Արտաշես Գեղամյանը, Կորյուն Արզումանյանը, Կորյուն Առաքելյանը, Տիգրան Սահակյանը, Սերգեյ Մինասյանը, Սամվել Դարբինյանը, Վեհամ Սնացականյանը, Կարապետ Ալեքսանյանը, Հայրապետ Թորգոմյանը, Սեյրան Դարբինյանը, Գագիկ Բեգլարյանը, Ռազմիկ Ղազարյանը, Գագիկ Գյանջումյանը, Մարտուն Գրիգորյանը, Ազատ Թադևոսյանը, Սիմոն Պողոսյանը, Հարութ Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանցը, Եղիա Շամշյանը, Գյուլնարա Առաքելյանը, ովքեր ծանրակշիռ ներդրում ունեն «Կյանք»-ի մեծամասշտաբ, հայրենանպաստ ծրագրերը կյանքի կոչելու գործում: - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ազատությունների մասին հռչակագրի 60-ամյակի տոնակատարությունների շրջանակում հարկ է առանձնակի նշել Արցախի ազատամարտի մասնակից, կազմակերպության անդամ բժիշկներ Ռուդիկ Ստեփանյանի, Գրիգոր Հարությունյանի, Արթուր Ավագյանի և վետերան ազատամարտիկներ Ասատուր Ադամյանի, Վահան Հարությունյանի, Արթուր Գևորգյանի, Սեյրան Աթանեսյանի, Վրեժ Ղազարյանի, Վաչիկ Չիբուխչյանի, Աշոտ Հակոբյանի, Ներսես Գասպարյանի, Աշոտ Խալափյանի, Ռաֆայել Մալխասյանի, Արամ Թորգոմյանի, Աշոտ Մարտիրոսյանի, Գառնիկ Հարությունյանի, Սեյրան Մալխասյանի, Վանիկ Հունանյանի, Սերգեյ Ամյանի անունները,- նշում է Էդուարդ Մանևը: Կազմակերպության փոստում քիչ չեն նաև քաղաքացիների աշխատանքի իրավունքի վերականգնման խնդրանքով դիմումները: «Կյանքին» աջակցում են Հանրապետութ յան լավագույն բժիշկներն ու իրավաբանները նույնպես (Սամվել Քոչինյան, Վիգեն Պետրոսյան, Արթուր Չուկուրյան, Արմեն Բոյաջյան, Աշոտ Ղարիբջանյան, Գևորգ Գևորգյան, Գառնիկ Սաֆարյան, Գագիկ Խանդանյան, Սլավա Սարգսյան, Սամվել Ուզունյան, Արմեն Թումանյան: Եվ, իհարկե, օրենքի ընձեռած հնարավորություններով, «Կյանքը» օգնում է իրեն ապավինողներին. օրինակները շատ են: Մեր զրուցակցի համար առանձնահատուկ նշանակություն ունի Մայիսը` հաղթանակների իր տոներով: Մայիսիննյան հաղթանակի` 2-րդ աշխարհամարտում և Շուշիի ազատագրման (մայիսի 8-ին) օրերը ամեն տարի ՀԿ-ն փորձում է հիշարժան դարձնել կազմակերպության անդամ վետերանների համար: - Մեծարելով հայրենիքի համար մարտնչածներին, մենք մատաղ սերնդին հայրենասիրության դասեր ենք տալիս: Իսկ մեծարվող վետերանները համոզվում են վերստին, որ իրենց կրած տառապանքներն աննկատ չեն մնում: Հայրենիքը հզոր է իր զավակների նվիրվածությամբ ու հավատով. այդ հավատը կռելը նույնպես մեր բոլորի պարտքն է,- շարունակում է Էդ. Մանևը` թվարկելով այն գործերը, որ կատարվել են իր նախաձեռնությամբ և առողջ բանականությամբ առաջնորդվող իրենց հետ համագործակցող անհատների ջանքերով: Հիրավի, դժվարությունները միշտ էլ հաղթահարելի են, երբ դրանց առջև չընկրկելու կամք կա: «Կյանք» ՀԿ-ն հստակ առաքելությամբ է հիմնադրվել, և դրա ղեկավար Էդ. Մանևն աշխատանքային հարուստ փորձով գիտե, որ դեպի հաջողություն տանող ճանապարհներից ամենահուսալին մարդասիրական ծրագրեր իրականացնելն է և համառ հետևողականությունը: Իսկ գործընկերներ ընտրելիս նա սովորաբար ապավինում է հին բարեկամներին. նրանց, ովքեր նույնպես բեղուն ճանապարհ են անցել և ծանոթ են օգտակար լինելու վայելքին: