ՃՈՂՈՊՐԵ՞Լ Է


Միգուցե լրատվամիջոցները ոստիկանությունից առաջ են ընկել, սակայն, միևնույն է, ասում են` նրանց չի հաջողվում գտնել ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին: Վերջին շրջանում շատ էր խոսվում, որ Հովիկ Թամամյանի հետ կապված պատմությունը մի փոքր էլ քողազերծվելուց հետո անխուսափելի պետք է դառնա նաև Ալրաղացի Լյովի ձերբակալությունը: Եվ ահա օլիգարխ¬պատգամավորը կարծեք թե ինքն իր գլխի ճարը տեսնելով` անհետացել է անգամ իր ամենամտերիմների տեսադաշտից: Չի բացառվում, որ եթե նրան կալանավորելու որոշում ընդունվի, ապա նույն Թամամյանի օրինակով սույն պատգամավորը, աշխարհի որ մասում էլ տաքուկ անկյուն գտած լինի, հետ բերվի: Մինչ կորոշվի ԱԺ պատգամավորի ճակատագիրը, երկուշաբթի հայտնի դարձավ, որ նույն գործով ձերբակալվել է նաև քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության քննիչ Վ. Խանզադյանը: Ինչպես ասում են` կենացները քաղցրանում են: