ՊԱՌԱԿՏՈՒՄՆ` ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ


Հայ Ազգային Կոնգրեսում առկա տարաձայնությունները, հավանաբար, առաջիկայում գործնական դրսևորումներ են ունենալու: Չի բացառվում ԱԺ- ում ունենալիք տեղերի շուրջ արդեն սկսված վեճ ու կռիվն այստեղ ընդգրկված որոշ մարդ¬կուսակցությունների` ՀԱԿ¬ին հրաժեշտ տալով եզրափակվի: Լևոն Տեր¬Պետրոսյանը հուսով է, որ իր ղեկավարած միավորին հաջողվելու է նոր խորհրդարան մտնել, սակայն դժվարանում է կողմնորոշվել` ցուցակի այսպես կոչված անցողիկ հորիզոնականներում թվով 17 մարդ-կուսակցությունների առաջնորդների՞, թե՞ իրեն հավատարիմ ՀՀՇ¬ականների անուն¬ազգանուններն ամրագրի: Ասում են` նրա համակրանքը հարազատ կուսակիցների կողմն է, ինչն էլ մյուսներին մղելու է ավելի արագ կողմնորոշվել և, քանի դեռ շատ ուշ չէ` մյուս ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներում ընդգրկվել: