ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԻՆ ՇՇՊՌԵԼ ԵՆ


Լոռու մարզ կատարած այցի ժամանակ ՕԵԿ քվոտայով Գյուղատնտեսության նախարար նշանակված Սերգո Կարապետյանին «յուրովի» են դիմավորել Ջրաշեն գյուղում` հարցնելով. «Էս նախարարությունները ու՞մ վզին եք պահում»: Նախարարն էլ, ոչ ավել, ոչ պակաս` պատասխանել է. «Պետության: Ձեր վզին»: Այս պատասխանը, ինչպես վկայում են Ջրաշենի մեր աղբյուրները, զայրացրել է հոգսերի մեջ թաղված գյուղացիներին, ովքեր էլ որոշել են նամակով դիմել երկրի Նախագահին` պահանջելով պաշտոնանկ անել մի նախարարի, ով չի թաքցնում, որ «պահվում է» պետության ու ժողովրդի «վզին»…