Գյուղական սիմֆոնիա` անցյալի մոտիվներով


Ականջդ կանչի «սովետ»: Ամեն հնգամյակ իր կարգախոսն ուներ: Առաջիկա հնգամյակի կարգախոսը, թերևս, լինելու է «դեմքով դեպի գյուղ»: Չէ՞ որ ամեն նոր` լավ մոռացված հինն է: Կոլտնտեսություններին փոխարինելու են կոոպերատիվները: Ձևով նույնն են, բայց բովանդակությամբ տարբեր, չէ՞: Սովետի օրոք մեքենա¬տրակտո րային կայաններ էլ կային` ՄՏԿ¬ներ: Սրանք էլ պետք է վերականգնել, արդեն ոչ միայն ձևով, այլև` բովանդակությամբ: