ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԱՎՈՒՐ ԹԱՆԿԱՆՈՒՄ Է


Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում, տարվա սկզբից հաշվարկված, օրավուր աճել են բուժհիմնարկներում մատուցվող ծառայությունների գները: Այսպես, ցանկացած վիրահատության համար նախկինում սահմանված գներն ավելացել են 3-5 տոկոսով, թանկացել են հիվանդներին տրամադրվող դեղամիջոցները, ինչպես նաև հիվանդասենյակները: Այս թանկացումներն էլ հանգեցրել են հիվանդատեղերի թերբեռնվածության: Որոշ վիճակագիրներ հավաստում են, որ նման սկզբունքներով առաջնորդվելու դեպքում, տարեվերջին առողջապահության ոլորտում կարող ենք արձանագրել մինչև 50 տոկոս գնաճ, ինչին ոչ ոք ուշադրություն չի դարձնում: