«ՆԱԻՐԻՏԻ» ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է


ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ երկրի արդյունաբերողները, որպես առաջնային տնտեսական խնդիր, շոշափեցին «Նաիրիտի» վերագործարկման հարցը` արդյունաբերական այդ հսկայի գործունեությունը համարելով մեր տնտեսության կարգավորիչներից մեկը: Արդեն տևական ժամանակ պարապուրդի մատնված ձեռնարկութ յունը ոչ միայն ավելացրել է գործազուրկների և սոցիալապես անապահովների թիվը, այլև լուրջ վնասներ է հասցրել մեր տնտեսությանը: Հրամայական համարելով ձեռնարկության գործունեությունը, արդյունաբերողները համոզված են, որ կարելի է ոչ մեծ ներդրումներով հասնել տնտեսության առողջացման, եթե մի շարք ձեռնարկութ յուններ ուսումնասիրեն շուկան և սկսեն կիրառել տնտեսվարման նոր ձևեր ու մեթոդներ: