ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԵՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ


Վերջին օրերին Գյումրիում նկատելի է դարձել որոշակի հետաքրքրությունը` «Գյումրի գարեջուր» ձեռնարկության հանդեպ: Այստեղ արդեն ստեղծել են նոր աշխատատեղեր, որոնք մոտ երեք տասնյակ գյումրեցիների որոշակի հնարավորություններ են տալիս` կարգավորելու իրենց զբաղվածության և սոցիալական ապահովության հարցերը: Ըստ սեփականատերերի հավաստման, մինչև տարեվերջ նորաբաց աշխատատեղերի թիվը կհասցվի 100-ի:

Պատրաստեց Լ. ՄՈՒԹԱՖՅԱՆԸ