Էլ ո՞վ, եթե ոչ ռուսները 


 

Կենդանի կուռք Ուգո Չավեսը հող չի դառնա: Արդեն հայտնի է վճիռը` նրա դին կզմռսվի, ինչպես սովետմիությունում Ուլյանով-Լենինն ու առժամանակ Ստալինը: Իսկ այդքան պատասխանատու գործը վստահել կարելի է միայն դրա փորձն ունեցող վարպետներին` ռուս մասնագետներին (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով փորձագետնե րին, ովքեր դեռևս խորհրդային ժամանակներում թարմացնում էին Լենինի մարմինը:

- Զմռսման հայրենական մեթոդները բացարձակ առաջադեմ են: Այդ փորձը կա երկար տարիներ և մանրակրկիտ մշակված է:

ԽՍՀՄ-ում, այժմ էլ` Ռուսաստանում մարմինների զմռսմամբ զբաղվում է մասնագիտացված լաբորատորիան, որը հիմա կոչվում է Կենսաբժշկական տեխնոլոգիաների գիտահետազոտական և գիտամեթոդական կենտրոն: Դրա աշխատակիցները բազմիցս օժանդակել են` ուրիշ երկրների առաջնորդներին զմուռսով «անմահացնելու». 1949 թ. Բուլղարիայում` Գեորգի Դիմիտրովին, 1952 թ.` Մոնղոլիայում մարշալ Չոյբալսանին, 1953 թ.` Չեխոսլովակիայում` Կլեմենտ Գոտվալդին, 1969 թ.` Վիետնամում` Հո Շի Մինին, 1979 թ.` Անգոլայում` Ագոստինո Նետոյին, 1995 թ.` ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Իր Սենին:

Այս հարցում, սակայն, ռուսները մրցակիցներ էլ ունեն: Դիցուք` ֆիլիպինցի մասնագետ Ֆրենկ Մալաբեդը ևս իր ծառայությունն է առաջարկել Վենեսուելայի իշխանություն ներին: