Ուզբեկստանի «առաջին տիկինը» 


 

Այն տարիներին, երբ Իսլամ Քարիմովն իր երկաթյա բռունցքում էր պահում Ուզբեկստանը` բանտեր նետելով ընդդիմադիրներին ու ճնշելով այլախոհներին, նրա Գուլնարա դուստրն ուսում էր ստանում Հարվարդում` պարծենալով իր բարձրաշխարհիկ ծագմամբ: Իր կայքում նա ներկայանում էր որպես «բանաստեղծ, մեցցո-սոպրանո, դիզայներ և էկզոտիկ ուզբեկ գեղեցկուհի»:

Հիմա արդեն Քարիմովայի անունը կապված է Ուզբեկստանում երկու խոշոր ներդրողների (MTC և TeliΖsonerΖ) հետ սկանդալային պատմությանը:

MTC-ի հետ աղմուկը պայթեց հուլիսին, երբ երկրի իշխանություններն այդ ընկերությանը ստիպեցին դադարեցնել գործունեությունն Ուզբեկստանում` բնակչության 1/3-ին զրկելով բջջային կապ ստանալու հնարավորությունից (գրել է FinΖnciΖl TiΗes-ը): MTC-ը գնած UzdunrobitΖ-ն հիմնադրվել է 1991 թ.: Սակայն 2002-ին Գուլնարան տիրացավ ընկերության մեծ մասին:

- Նա իր մարդիկ ունի դատախազությունում, ազգային անվտանգության ծառայություններում: Դու ի՞նչ կարող ես անել, երբ այդ բոլոր կառույցները գործում են քո դեմ,- ասել է UzdunrobitΖ-ի նախկին ներդրող, այժմ ամերիկաբնակ Սանջար Ումարովը:

Մի խոսքով` ամենակարող Գուլնարան տիրանում է սրտի ուզած բիզնեսին: Բնականաբար` ուրիշների և հիմնականում օտարերկրյա ներդրողների կայացրած բիզնեսին` դրա օրինական տերերին «խաղից» դուրս թողնելով: Բայց որքան էլ նա կապեր ունի վճիռ կայացնող օղակներում, կարող է փորձված աղվեսի պես թակարդում հայտնվել` եթե չզսպի ախորժակն ու շարունակի թերագնահատել Ուզբեկստանում հայտնված գործարարներին: Հենց նրա երկրի կառավարիչներից մեկը զգուշացրել է, որ եթե Քարիմովան շարունակի հակահարձ լինել MTC-ի վրա, ապա մեծապես կսխալվի` սուրը խաչելով Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող օլիգարխ Վլադիմիր Եվտուշենկովի հետ.

- Ամերիկյան բոլոր ընկերությունները պարտվում և հեռանում են,- ասել է ուզբեկ կառավարիչը:- Բայց այդ ռուս օլիգարխը ուրիշ է: Նա նախաճաշին ուտում է ռուսաստանցի մյուս օլիգարխներին:

Օրինաչափ է. ակն` ընդ ական, ատամն` ընդ ատամ: