ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյան. «Ուշադրության շեղման խնդիր չկա»


ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Ս.Օհանյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաճելի զուգադիպությամբ կայացավ նրա պաշտոնավարման 300-րդ օրը: Ս.Օհանյանը նախ ողջունեց լրագրողներին` կարևորելով նրանց դերը հասարակությանն իրազեկման գործում` նշելով, որ վերջիններս տեղեկատվական կամրջի դեր են կատարում բանակ-հասարակություն հարաբերություններում: Հարցազրույցի ընթացքում Ս.Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսեց մասնավորապես վերջին երկու օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նա նշեց, որ հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում լինում է գրեթե ամեն օր. «Կրակոցներ լինում են տարբեր հատվածներում` Նոյեմբերյանից մինչև Վարդենիս: Իսկ այս օրերին և° Տավուշում, և° Արարատի մարզում, և° Վայքում եղել են կրակոցներ: Դրանք ուղեկցվել են նաև հրետանային արկերով: ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի կողմից բացվել է համապատասխան կրակ` հավասարակշռությունը պահպանելու նպատակով»: Լրագրողի այն հարցին, թե ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հրադադարի ռեժիմի խախտումը հրահրվել է հայկական կողմից` շեղելու համար ուշադրությունը Երևանում հայտարարված արտակարգ դրությունից, գեներալ-գնդապետ Ս.Օհանյւանը պատասխանեց. «Ուշադրության շեղման խնդիր չկա: Մենք չէինք կարող նման գործողությունների գնալ, երբ չգիտես, թե ինչ ելք կունենա, ինչպիսի կորուստներ մենք կունենանք: Պատկերացնում եք, եթե մենք հարձակողական գործողություններ կատարեինք` բաց դաշտով հարձակվեինք նրանց վրա, և միայն երկու վիրավոր ունենայինք, իսկ իրենց կորուստները այդքան մեծաթիվ լինեին»: Իսկ օտարերկրյա լրատվամիջոցներում տեղ գտած այն հաղորդագրություններին, թե վարչապետ Սերժ Սարգսյանը իշխանության է եկել սվինների օգնությամբ, և, որ եթե բանակի գեներալների մի մասն անցներ հասարակության կողմը, ապա իրավիճակը կտրուկ կփոխվեր, Ս.Օհանյանը հակադարձեց. «Կարծում եմ, այն իրողությունը, որ տիրում է Հայաստանում, դա փաստ է. Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել: Սա լոկ խոսքեր չեն, ընտրությունների ժամանակ քվեարկություն է եղել, և այդ քվեարկության տվյալները կան. ոչ միայն մենք, այլև շատ պետություններ ընդունել են դա, շնորհավորել են: Այս ամենը մենք պետք է հիմք ընդունենք, իսկ այլ տեսակետների արտահայտման ձևը երկխոսությունն է»: Գեներալ-գնդապետ Ս.Օհանյանը նշեց նաև, որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը չի խանգարի այս տարի ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը Հայաստանում, քանի որ մենք ունենք միջազգային պայմանագրեր և ռազմական համագործակցության ծրագրեր, որոնց շրջանակներում էլ անցկացվում են զորավարժությունները. «Մենք լրջորեն սկսել ենք պատրաստվել զորավարժությունների առաջին փուլին: Պատրաստվում են ոչ միայն Զինված ուժերը, այլ նաև ամենատարբեր պետական գերատեսչությունները, ամբողջ Հայաստանը»: Ս.Օհանյանը խոսեց նաև Իրաքում և Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահների մասին, ընդգծելով, որ Հայաստանը շարունակելու է այդ առաքելությունը. «Հայաստանը ոչ միայն միջազգային անվտանգության սպառող է, այլև այդ անվտանգությունն ապահովող գործընթացի մասնակից: Նման առաքելությունների իրականացումը թույլ կտա շահել այն գերտերությունների և միջազգային կառույցների համակրանքը, որոնք զբաղվում են ԼՂ հակամարտության կարգավորմամբ»: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը փաստեց նաև, որ խաղաղապահ առաքելության իրականացումը վկայում է, որ հայ խաղաղապահները բարձր մակարդակով են կատարում իրենց գործը Իրաքում և Կոսովոյում: Լրահոս n ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 9-ին, ժամը 1900-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, զինծառայող, շարքային Յահուբ Ալավերդի -օղլի Մուխթարովը Տավուշի մարզի Քոլագիր գյուղի սահմանահատվածում միտումնավոր անցել է հայ-ադրբեջանական սահմանը£ Մուխթարովը ծնվել է 1988թ.-ի ապրիլի 29-ին, բնակության վայրը` ք. Շեքի, Խոյսկի փողոց, տուն 116, կրթությունը` միջնակարգ, թերի մասնագիտական (սովորել է ճանապարհա-տրանսպորտային տեխնիկումում)£ Ըստ Մուխթարովի տված ցուցմունքի, ս.թ. մարտի 9-ին հերթական անգամ դիմել է իր դասակի հրամանատարին` հիվանդության պատճառով բուժկետ տեղափոխվելու խնդրանքով£ Մերժում ստանալով փորձել է դիմել բրիգադի հրամանատարին, սակայն ենթակվել է դաժան ծեծի£ Մարտական հենակետում թողնելով զենքը, Մուխթարովը դիմել փախուստի` անցնելով հայ-ադրբեջանական սահմանը£ Մուխթարովի մարմնի վրա նկատելի են դաժան ծեծի բազմաթիվ հետքեր եւ հին սպիներ, որոնք, ըստ Մուխթարովի, սպաների հետ ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունք են£ n ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Հայաստան-ՆԱՏՕ ձևաչափով գումարվելիք ռազմաքաղաքական ղեկավար կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ՊՆ պատվիրակությունը մեկնել է Բրյուսել: Պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ, գնդապետ Դավիթ Տոնոյանը և նույն վարչության ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բաժնի պետի պաշտոնակատար Արա Մեսրոպյանը: Նիստի ընթացքում պատվիրակությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ կքննարկի ս.թ. փետրվարի 4-8-ը ՆԱՏՕ-ի գնահատման խմբի Հայաստան կատարած այցի ընթացքում մշակված Պլանավորման և վերանայման գործընթացի ամփոփ զեկույցը և վերափոխված գործընկերության նպատակները, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողութ յունների ծրագրի երկրորդ` «Պաշտպանական և ռազմական խնդիրներ» մասում ընդգրկված նպատակների իրականացման առաջընթացը: