Աբրամովիչի նոր զբոսանավը


Բեռլինում հրատարակվող "ՀցրրՍՈÿ թպՐՎՈվՌÿ"-ն համարյա հռետորական հարցադրում է տպագրել` «Աբրամովիչը նոր խաղալի՞ք ունի»: Խոսքը` Sigma խոշոր զբոսանավի մասին է, որն արդեն մի քանի շաբաթ է` Շլեզվիգ-Հոլշտեյնի բնակիչների հետաքրքրության առարկան է դարձել: Ու թեև, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա, թե ում է պատկանում այդ նավը, որն ավելի շատ «քողարկված ռազմանավ կամ Ջեյմս Բոնդի զինանոցից հանված նավակ» է հիշեցնում, սակայն արդեն քչերն են կասկածում, որ դրա տերը Ռոման Աբրամովիչն է: Ամենաորոն լրագրողները պարզել են, որ նավը նախագծման ընթացքում կրել է Sigma անունը, և դրա կառուցումը` 2004 թ.-ից իրականացրել է Համբուրգի Blohm+Voss նախաշինական կոնցեռնը: Արտաքին տեսքը ձևավորել է ֆրանսիացի ճանաչված դիզայներ Ֆիլիպ Ստարկոն: Նավն ունի 130 մետր երկարություն (նախնական նախագծով նախատեսված 118-ի փոխարեն): Հիմա այն փորձարկվում է և պատվիրատուին պետք է հանձնվի ապրիլին: Նախագծի ու դրա իրականացման գների մասին տարբեր ասեկոսեներ են շրջում, սակայն, որպես կանոն, խոշոր զբոսանավերի երկարության յուրաքանչյուր մետրը մոտավորապես մեկ մլն. դոլար արժե: Չնայած առայժմ դժվար է պնդել, թե Sigma-ն իրո՞ք Աբրամովիչի համար է կառուցվում, սակայն շուրջ մեկ տարի առաջ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ նա մտադիր է իր անձնական «նավատորմի» համար ևս մեկ նավ ձեռք բերել: Տեղեկացվել էր, որ The Eclipse (անգլերեն` խավարում) անվամբ և ավելի քան 100 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ զբոսանավ է կառուցվում Համբուրգում: Հայտնի է նաև, որ այն սարքավորված է գնդակապաշտպան ապակիներով և հրթիռորսիչ համակարգով: Ավելին, նրա վրա տեղակայված է ուղղաթի ռային երկու թռչիքահրապարակ, սուզանավի պահոց և լողավազան: Ո՞վ գիտե. գուցե ապրիլին տիրոջը հանձնվելիք հենց ա°յս նավի մասին էին բոլոր այս խոսակցությունները…