" Единорос "-ների արժանի հերթափոխ


Ռուսաստանում իշխանական դարձած "ժՊՌվՈÿ ՀՏրրՌÿÿ" կուսակցությունը որոշել է բոլոր դպրոցականներին իր «արժանի հերթափոխը» դարձնել` երկրում ստեղծելով մանկապատանեկան հասարակական կազմակերպություն: Թերևս` խորհրդային պիոներիայի օրինակով: Համառուսաստանյան մանկավարժական ժողովի համանախագահ Վալենտինա Իվանովայի այս առաջարկն արժանացել է ՀՄԺ 3-րդ համագումարի մասնակից մանկավարժների բուռն հավանությանը: Դժվար է ասել` դրա կենսակոչումն ինչպես կընդունվի քաղաքական շրջանակներում և հասարակության կողմից: Ռուսաստանյան լրատվամիջոցներն առայժմ դա համարում են "ժ. Հ."-ի անմիջական հրահանգավորման արդյունք և եզրակացնում, որ այդ առաջարկն արդեն հավանություն է ստացել «վերևներից»: Թեկուզ և` «վերևից», բայց արդյո՞ք մանկապատանեկան կազմակերպության գոյությունը օգտակար չի լինի` ապագա քաղաքացիների համախմբման, նրանց քաղաքական հայացքների և պետականության զգացողության ձևավորման առումով: Եվ ոչ միայն Ռուսաստանում: Մանավանդ կարմիր փողկապի պարտադրանքն էլ կարևոր չէ: