Չեչնիայում են միջազգային ահաբեկիչ-համակարգողներ


Սա ՆԳՆ-ի կարծիքն է: Ինչպես հաղորդել է այս գերատեսչության ղեկավարի տեղակալ Արկադի Եդելևը` միջազգային մի քանի ահաբեկիչներ Չեչնիայի տարածքում համակարգում են մարտիկների գործողությունները: - Չեչնիայի իրավակարգին սպառնում են այստեղ գործող միջազգային ահաբեկիչ-համակարգողներ Աբու-Հալիդը, Մուհամմեդը և մյուսները,- նշել է Եդելևը` նախարարության կոլեգիայի նիստում և ասել, որ իրենք, սերտորեն համագործակցելով Ռուսաստանի համապատասխան կառույցի հետ, շարունակելու են Հյուսիսային Կովկասում միջազգային ահաբեկիչների չեզոքացման աշխատանքները: Եդելևի փաստմամբ` այդ մարտիկների ազդեցությունը վիժեցնելու նպատակով անցյալ տարի պատրաստվել են հարյուրավոր տեղեկատվական նյութեր և «Կովկասի գերին» ու «Լեռնային առնետներ» փաստագրական կինոնկարները: Անդրադանալով մարդկանց առևանգումների խնդրին` պետական պաշտոնյան նշել է, որ այդպիսի 71 դեպքի առիթով հարուցվել է 58 քրեական գործ: Ընդ որում 40 մարդ առևանգվել է անջատողական ռեժիմի ընթացքում: Ինչպես հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` ըստ Եդելևի տվյալների, 2007-ին գրանցվել են մեղայականով ներկայացած 154 մարդ: