Իրաքում մանկահասակ մահապարտներ են պատրաստում


Ամերիկացի զինվորների ձեռքն է ընկել «Ալ-Քաիդա»-ի մարտիկների երիտասարդ սերնդի նախապատրաստությունը պատկերող տեսաերիզներ: Սև դիմակներով այդ երեխաներից ամենակրտսերը հազիվ 10 տարեկան է: Նրանք սովորում են հարձակվել, պատանդ վերցնել և պայթեցումներ պատրաստել: Նրանց առօրյան ներկայացնող դրվագներից մեկում տղաները հեծանիվից քաշում-գցում են մի տղամարդու և հափշտակում են նրան` հրազենի սպառնալիքով: Մեկ այլ դրվագում` կանգնեցնում են ավտոմեքենան ու գերեվարում վարորդին: Ամերիկյան զինվորականները ենթադրում են, որ «Ալ-Քաիդա»-ն այդ երիզները Իրաքում տարածում է` երիտասարդությանը, այսպես կոչված, մարտիկներ հանուն մոջահեդի հավատի ոգով դաստիարակելու համար: