Սկինհենդների հերթական զոհերը


Մերձմոսկովյան Վոլոկոլամսկ քաղաքի շուրջ 30 բնակիչներ ներխուժել են մասնավոր մի ձեռնարկության տարածք, ուր վագոն-կացարաններում բնակվում են 40 կորեացի բանվորներ: Բեյսբոլի զարկիչներով և մետաղյա ձողերով նրանք գանահարել են (ծեծի են ենթարկել ՞) կորեացիներին: Ինչպես տեղեկացնում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն` բանվորներից 4-ը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, 12 վիրավորներ էլ բուժօգնություն են ստացել տեղում: Ոստիկանները կալանավորել են 4 տեղաբնակների: Միջոցներ են ձեռնարկվում` գտնելու մյուս հանցակիցներին: Դատախազությունը փաստի առիթով հարուցել է քրեական գործ` ՌԴ ՔՕ երկու հոդվածներով` առողջությունը քայքայող կանխամտածված ծանր վնաս հասցնելու և խուլիգանության: