«Հարության» հույսով


22-ամյա մայրը մեկուկես տարի պաշտգամբում պահել է որդու զմռսած դիակը` հուսալով, որ մանկիկը կվերակենդանանա: Տղայի կիսաքայքայված պստլիկ մարմնիկը, որն այդ ընթացքում վերածվել է մումիայի, պատշգամբում` շինարարական աղբով ծածկված, պատահաբար հայտնաբերել են Վիկտորիա Տ.-ի հարազատները: Երբ մայրն հասկացել է, որ հրեշավոր իր գաղտնիքն ուր որ է կբացահայտվի, ճանկել է աճյունը և նետվել փողոց և մոտակա շինարարական բեռնարկղը նետել այն: Թեև նա տուն է վերադարձել այնքան հանգիստ` ասես ոչինչ չի եղել: Հարազատներն, ինչ-որ վատ կանխազգացողությամբ, ոստիկանություն են կանչել: Հետաքննությունը հիմքեր ունի ենթադրելու, որ սպանված երեխայի մայրը հենց Վիկտորիան է: Սակայն իրավապահները փորձում են պարզել, թե մանկասպա նության քանի դեպք է կատարվել նրա ձեռքով: Վիկային ճանաչողները միաբերան պնդում են, որ ժամանակին նա երկու զավակ է ունեցել` չորսամյա որդի և երկու տարեկան դուստր: Նրա շփոթված ծանոթները հավաստիացնում են նաև, որ երեխաներն անհետացել են շուրջ մեկուկես տարի առաջ, և մայրը երբևէ հստակ չի բացատրել նրանց կորուստը: * * * Վիկտորիայի քաղաքացիական ամուսինը շանթահար է այդ ամենից: Նրա խոսքերով` Վիկան իրեն երբեք չի ասել երեխաների մասին. - Նա ասել է, որ մենք երեխաներ չունենք: Մեր հարաբերությունները լուրջ էին, և համատեղ ապագայի ծրագրեր ունեինք: Ես պաշտում էի նրան, ցանկանում էի ամուսնանալ հետը… Առնվազն 10 օր տևած փորձաքննության նախնական տվյալներով, երեխան քաղցատանջ է արվել, ապա` խեղդամահ: Չի բացառվում, որ հենց Վիկտորիան էլ խեղդել է սովից կիսակենդան որդյակին: Հոգեբույժի փոխանցմամբ` երիտասարդ կինն իր մանկանը մեռած չի համարել և հավատացել է, որ մի գեղեցիկ օր նա հարություն կառնի: