ՍՓՅՈՒՌՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ


Հայաստան-Սփյուռք կապերը զգացականից գործնական ոլորտ տեղափոխելուն, այն հիրավի գործակցություն դարձնելուն և բնականաբար ավելի սերտացնելուն մեծապես նպաստում է ՀՀ սփյուռքի նախարարութ յունը, որը Հայաստան այցելող սփյուռքահայերի յուրօրինակ տունն է դարձել: Գերատեսչություն, որի աշխատանքային ծրագրերը միտված են` աննկատելի դարձնելու աշխարհագրական այն հեռավորությունը, որը զատում է հայրենաբնակ և աշխարհասփյուռ` ավելի քան 10 միլիոն հայությանը:

Ճակատագրի բերումով հայրենազուրկ դարձած, հետագայում նաև ինքնակամ Հայաստանից հեռացածների համար Մայր Հայրենիքը միշտ շարունակել է մնալ որպես հարազատ օջախ: Հատկապես հետանկախական տարիներին մեր երկրին պատուհասած տարաբնույթ դժվարությունները Հայաստանը նաև հոգածության էպիկենտրոն դարձրին աշխարհի գրեթե բոլոր ծագերում ծվարած հայերի համար:

Սպիտակի երկրաշարժը կարծես այդ հոգածությունը գործնական օգնության վերածելու առաջին ազդականչն եղավ: Սակայն աղետի հետևանքների վերացման գործում հայ Սփյուռքի օժանդակության արդյունքներն ի մի բերելու ժամանակ, ասես, չեղավ. Արցախյան կենաց-մահու գոտեմարտն ու տխրահռչակ մեր դրկիցների կողմից Հայաստանի շրջափակումը նոր փորձություն էր, որը դիմագրավելու ազնիվ մղումով` սփյուռքահայերը դարձյալ մեծ պատրաստակամությամբ աջակցության ձեռք մեկնեցին հայաստանաբնակներիս: Հետո մեր դուռը թակեց տնտեսական ճգնաժամը, որին դիմակայելու համար օտար ափերում ապրող հայերը չբավարարվեցին միայն իրենց հարազատներին ու մտերիմներին ֆինանսական օգնություն ուղարկելով. երկրի տնտեսական վերականգնման գործին մասնակցելը ևս իրենց հոգու պարտքը համարելով` սփյուռքյան կառույցները և անհատները միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարում առ այսօր:

Ամեն հայի համար քաջածանոթ ու սիրելի են Հայկական բարեգործա կան ընդհանուր միություն, «ԼինՍիե, «Փյունիկե, «Տաշիրե, «Հայաստան-Արցախե, «Վաչե և Թամարա Մանուկյանե, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններե, «Թուֆենկյանե, «ԱՐԻե և էլի մի քանի հիմնադրամնե րի անվանումները: Չէ՞ որ հենց նրանց շնորհիվ տարատեսակ փորձություններից շվարած Հայաստանում նորից շինհրապարակներ ձևավորվեցին, ճանապարհներ ու մշակութային օջախներ նորոգվեցին, գյուղսարքավորու մեր, համակարգչային տեխնիկա, բուժամիջոցներ ներկրվեցին` անհատույց բաշխվելով բնակչությանը…

Կատարված սրտացավ հսկայածավալ աշխատանքներին մեկառմեկ անդրադառնալն անկարելի է: Թերևս` դրա անհրաժեշտությունն այսօր չկա էլ, որովհետև այդ աշխատանքների իրեղեն վկայությունները շատ ավելի խոսուն են` ցանկացած ձևակերպումներից:

Եվ, որ ամենակարևորն է` շարունակական են համայն հայության կողմից հայրենիք Հայաստանը շենացնելուն, պաշտպանունակությունը մեծացնելուն, տնտեսական ճգնաժամերը հաղթահարելուն միտված ծրագրերը: Ու նաև` ինքնաբուխ է իր երկիրը նորոգ տեսնելու և նրա նորոգչության գործում սեփական ավանդ ունենալու հայ Սփյուռքի ձգտումը: Ասել է թե` այսուհետ ևս շարունակվելուև էլ ավելի սերտանալու  է  Հայաստան-Սփյուռք գորածակցությունը` ներդրումների առումով ևս: