8 ժամ հարցաքննություն` կատակի համար


Հարցաքննություն` ուրեմն նաև ձերբակալություն: Ու այս միջադեպը լավ դաս կլինի շատերի համար, ովքեր անտակտ կատակներ կարող են շռայլել ու դա անմեղ հումոր համարել:

Մեծբրիտանական Ստաֆֆորդշիր կոմսության մի փոքրիկ քաղաքում այդ բնակչի կատակը Նելսոն Մանդելայի հասցեին է եղել. այն էլ` նրա հիշատակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ: Այդ խեղճ բրիտանացին համացանցային իր էջում գրել է, թե իր «համակարգիչն այնքան երկար է անջատվում, որ այն կարելի է Նելսոն Մանդելա անվանել»: Այսինքն` ծաղրել է նրա երկարակեցությունը, ինչը որակվել է որպես վիրավորանք` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության էքս-նախագահի հիշատակին (տեղեկացրել է GΖzetΖ.ru-ն):

Հիշեցնենք, որ խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելան վախճանվեց դեկտեմբերի 6-ին` 96 տարեկանում: Նրա հուղարկավորության արարողություններին մասնակցել է առնվազն 200 հազար մարդ: