«Աշխատավարձը»` գարեջուր և ծխախոտ


Իսկ ինչո՞ւ ոչ. հարբեցողներն իրենց ալկոհոլային ծարավը կհագեցնեն, առավոտ բարելուսախառն չեն հարբի, փողոցներն էլ կմաքրեն աղբից` վրադիր նաև 10 եվրո և կես տուփ ծխախոտ ստանալով:

Այո, ոչ թե խնայողության, այլ ալկոհոլամոլներին փոքր-ինչ կարգի հրավիրելու նպատակով նրանց գարեջուր կբաժանվի օրվա ընթացքում. 2 շիշ` մինչև կեսօր, 2 շիշ` ճաշին և 1-ը` աշխատանքից հետո:

Այս նախագծի հեղինակների կարծիքով` հարբեցողների ներկայությունը լրջորեն անհանգստացնում է զբոսայգիների և հանգստյան պուրակների այցելուներին: Վաղ առավոտից արդեն հարբած լինելով կամ գիշերվա խումհարը դեռ չհաղթահարած` նրանք աղմկում են, կռիվներ սարքում և կպչում կանանց: Նրանց գարեջուր բաժանելով` ակտիվիստները փորձում են նրանց ներգրավել հանրօգուտ աշխատանքում` փրկելով նաև սթափ անցորդներին:

Բայց անվճար խմել-ծխելու հաճույքը նրանք բոլորը և ամեն օր չեն վայելի:

Ինչպես տեղեկացրել է RBK-ն` նրանց կբաժանեն 2 խմբի` 10-ական հոգով, և յուրաքանչյուր տասնյակը կաշխատի շաբաթական 3 օր: