Արևմուտքը վախենում է Պուտինից


Սա հենց իր` Ռուսիա առաջնորդի կարծիքն է, որը հեռարձակվել է NTV հեռուստաալիքով` «Նոր ռուսներ. սենսացիա» ծրագրով: Գերմանացի լրագրողը պատմել է ՌԴ ղեկավարի մասին` «գերմանացու աչքերով, ում թույլատրել են մի քանի տարի ամենուր հետևել» Պուտինին (հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն):

Թղթակցի այն հարցին, թե ո՞րն է Արևմուտքի կողմից նրա հանդեպ բացասական վերաբերմունքի պատճառը, Վլադիմիր Պուտինը կարճ պատասխանել է`

- Վախերը:

Հարցազրույցի ժամանակ նա նաև հայտարարել է`

- Ես պետք է լինեմ այնպիսին, ինչպիսին ինձ ուզում է տեսնել ժողովուրդը:

Շատ նուրբ դիվանագիտություն է` և´ ներքին, և´ արտաքին: Արևմուտքը պետք է իր վախը չափի, իսկ ժողովուրդը հպարտանա օտարին վախ ներշնչող իր նախագահով: Հպարտանա, մի քիչ էլ վախենա...