Դարձյալ` սոցցանցերն ու կանայք


Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու կասկածյալի, ովքեր, ենթադրվում է` մարդիկ հափշտակող ավազակախմբի անդամներից են: Այո, այո, սոցցանցերի միջոցով գայթակղում են մարջդկանց` որպես խայծ օգտագործելով կանանց:

Տեղի իշխանությունների տվյալներով` այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ընթացքում այդ երկրում արձանագրվել է 897 այդպիսի հանցագործություն, որից 92-ը` Վերակրուս նահանգում (տեղեկացրել է BBC-ն):

Հանցագործ խմբավորման մեջ ընդգրկված կանայք ապագա զոհերին գտնում էին սոցցանցերում և ժամադրության հրավիրում: Հանդիպման վայր, սակայն, գնում էին տղամարդիկ և հափշտակում դավից անտեղյակ մարդկանց: Քննչական խմբի ղեկավարի փաստմամբ` այնուհետև իրենց պատանդի համար գլխագին են պահանջել ու, հաճախ, պահանջված գումարը ստանալուց հետո էլ սպանել են նրանց:

Խմբավորման ենթադրյալ ղեկավարն ու կասկածյալ մի կին ձերբակալվել են Վերակրուս նահանգի Կոատցակոալկոս քաղաքում:

Դաժա՞ն է: Նողկալի´ է: Ուրիշներին չարիք պատճառելու դեռ ի˜նչ նոր մեթոդներ են որոճալու որոշ մարդանմանների տտիպ ուղեղները: