Ճարպակալման վիճակագրություն


Այո, պետությունը պետք է մտահոգվի իր զինվորների առողջությամբ, որի վտանգներից մեկը գիրացումն է: Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ զինված ուժերում գիրացության վիճակագրությունը, և պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող ճարպակալմամբ տառապող զինծառայողների քանակով առաջին տեղում են ցամաքային զորքերը: Նրանց հաջորդում են ռազմաօդային ուժերը, ապա` նավատորմը: Իսկ ամերիկյան ծովային հետևազորն ամենա«ձգվածն» է (տեղեկացրել է MilitΖry TiΗes-ը):

Ըստ վիճակագրության` 2011-2015 թթ. ավելորդ քաշի ու գիրության խնդիրներով տառապողների քանակը ցամաքային զորքերում 6,5 %-ից աճել է 11 %, ռազմաօդային ուժերում կրկնապատկվել է` 4,5 %-ից հասնելով 9 %-ի, իսկ ռազմածովայինում` 3-ից 6 տոկոսի: Ծովային հետևազորում այդ ընթացքում գիրացել է 1 %-ը` 2015 թ. ընդհանուր ցուցանիշը հասցնելով 2,5 տոկոսի:

NewsLife-ը հիշեցնում է, որ անցյալ ամիս սեպտեմբերին ի մի բերված վիճակագրությամբ` եթե 2001 թ. յուրաքանչյուր 60 զինծառայողներից միայն 1-ն էր տառապում ճարպակալմամբ, ապա 2015-ին այդ խնդիրն ուներ յուրաքանչյուր 13-րդ ամերիկացի զինվորական:

Անշարժությունի՞ց է, ծուլությունի՞ց, թե հավելանյութերն են նպաստում առողջության այս վտանգի մեծացմանը: