ՀՈՒՄՈՐ


***

Իսկական տղամարդն առավոտյան արթնանալիս էլ կնոջն ասում է նույնը, ինչ ասել էր անկողին մտնելուց առաջ:

***

Այն արջերը, որոնք անտառում մարդ են տեսել, կարծում են, թե մարդիկ ապրում են ծառերի վրա:

***

- Հարևանս ինձ ափերից հանում է:

- Բայց դու նրա հետ չես շփվում:

- Հետո ի՞նչ: Երբ ձկնորսության եմ գնում, նա սիրաբանում է կնոջս հետ: Երբ կնոջս կողքին եմ մնում, նա որսում է իմ ձկները...

***

Մեռնողի վերջին ցանկությունը.

- Երբ կմեռնեմ, գերեզմանիս վրա անվճար Wi-Fi անցկացրեք: Ուզում եմ, որ շիրիմիս հաճախ այցելեն:

***

- Այսօր ընթրիքին ի՞նչ համեղ ուտելիք ես մատուցելու, թանկագինս,- հարցնում է քաղցած ամուսինը:

- Ինձ,- ժպտում է կինը:

- Բայց ճարպն ինձ արգելված է, սիրելիս...