Իսրայելը կարող է գրոհել


Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, որ իսրայելյան բանակն ակտիվորեն պատրաստվում է` հարձակվելու Լիբանանի հարավում տեղակայված «Հըզբոլլա» շարժման դիրքերի վրա: Ամերիկյան զինվորականների տեղեկատվությամբ` Իսրայելն այդ նպատակով էլիտային ստորաբաժանում ներ է պատրաստում: Նախկինում հաղորդվել էր, որ «Հըզբոլլա»-ն ունի մինչև 40 հազար հրթիռ և իր մարտիկներին ուսուցանում է, թե ինչպես օգտագործել երկիր-երկիր դասի հրթիռները, որոնք կարող են հարվածել Թել-Ավիվին: Նրա տնօրինության ներքո առկա են նաև երկիր-օդ կարգի հրթիռներ` Լիբանանի երկնքում իսրայելյան օդուժի դեմ պայքարի համար: Անցած ամիս «Հըզբոլլա»-ի առաջնորդ Հասան Նասրալլան Իսրայելին նախազգուշացրել է, որ եթե նա ռմբահարի Բեյրութի բնակելի ավանները` ինչպես նախորդ պատերազմի ժամանակ, ապա իրենք` շարժման մարտիկները, կհարվածեն հենց Թել-Ավիվին: Ավելին, «Հըզբոլլա»-ն կարող է առաջինը ռմբակոծել Իսրայելը` եթե վերջինիս զինուժը ռազմական գործողություններ սանձազերծի իր դաշնակից Իրանի դեմ: