«Վրաստանի և Ռուսաստանի հարաբերություններն անփրկելի են»


Այսպիսի համոզմունք է հայտնել Թբիլիսիի հասարակական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գիյա Ժորժոլիանին` Մոսկվայում կազմակերպված փորձագետների խաղաղարար նախաձեռնության ռուս-վրա ցական երկխոսության ժամանակ: - Ռուս-վրացական հարաբերությունները գտնվում են անդունդում, որտեղ ամեն ինչ պետք է սկսել սկզբից: Առաջին հերթին դա անջատվողական տարածաշրջանների ճանաչման խնդիրն է. այդ ճանաչումը Վրաստանից ակնկալել չարժե,- ասել է Ժորժոլիանին` առաջարկելով բանակցություններում ընդգրկել Եվրամիության ներկայացուցիչներին. - Ովքեր կարող են և° Վրաստանի, և° Ռուսաստանի համար շահավետ դիրքորոշում ունենալ: Հավանաբար ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի նախադեպը հաշվի առնելով, «Բազմազգ Վրաստան» համաքաղաքացիական շարժման նախագահ Առնոլդ Ստեփանյանն էլ առաջարկել է շարունակել բանակցությունները «ճանապարհային քարտեզ» ստեղծելու ուղղությամբ: