ՀԵՐԹԱԿԱՆ ՃԱՄԱՐՏԱԿՈՒՄ


ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ԼՂ հիմնա- խնդրի կարգավորման 3 հիմնարար սկզբունքներով (ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառման) է պայմանավորել Արցախի բնակչության անվտանգության ապահովումը: -Մենք չենք կարող որևէ կողմի ստիպել համաձայնության գալ, կողմերն իրենք պետք է որոշեն, որ համաձայն են որևէ լուծման: Մենք հասկացել ենք, որ համաձայնության գալու համար միակ տարբերակն այն է, որ լուծումը հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հիմնական սկզբունքների վրա` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշում և տարածքային ամբողջականություն»,- հավելել է ամերիկացի համանախագա հը` նշելով. -Միգուցե այս սկզբունքները կարող են հակասել մեկը մյուսին, բայց կարծում եմ` հիմնարար սկզբունքնե րում գտել ենք մի բանաձև, որը 2007 թվականի նոյեմբերին մադրիդյան փաստաթղթում իր արտացոլումն է գտել և որը մեկ շաբաթ առաջ համանախագահները Կրակովում վերանայել են: Հատկանշական է Բրայզայի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին. -Իսկ ո՞րն է դա. ԼՂ բնակիչների անվտանգության ապահովում, ԼՂ բնակիչներն ընտրում են իրենց ղեկավարին, տնօրինում են իրենց կյանքը, ապագան ու ճակատագիրը,- մասնավորեցրել է նա: Նրա խոսքով, միջանկյալ կարգավիճակը կպահպանվի այնքան ժամանակ, մինչև կլինի քվեարկություն: -Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների կողմից», -հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահը: Հատկանշական է, որ այս հայտարարությունն արել է մի մարդ, ով, ըստ հավաստի տեղեկությունների, մոտակա ժամանակներում պետք է նշանակվի Ադրբեջանում ԱՄՆ դեսպան: Ասել է թե` ոչ միայն հայանպաստ, այլև արդարացի որոշում նրանից ու նրա նմաններից ակնկալելն առնվազն ինքնախաբեություն է: