ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՃՆՇՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏՔԱՅԼԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ


Hurriyet-ը անդրադարձ է կատարել քրդական խնդրին: Էլեկտրոնային օրաթերթն ուշադրություն է հրավիրում ամերիկյան The Wall Street Journal պարբերականի հրապարակման վրա, որտեղ նշվում է, որ Թուրքիա յի վարչապետը աննախադեպ ջանքեր է գործադրում քրդական խնդրի լուծման համար: -Այդ 25 տարի ծխացող խնդրին լուծում տալը Թուրքիայի համար մեծ հաղթանակ կնշանակի, քանի որ դա մինչև օրս կասեցրել է Թուրքիայի տարածաշրջանի ազդեցիկ ուժի ձևավորման և եվրաանդամակցության գործընթացը,- գրում է WSJ-ն: Տեղեկացվում է նաև, որ 1984-ից ՔԲԿ-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինված հակամարտութ յունը Թուրքիայի դեմ ուղեկցվել է 40.000 մարդու կորստով: «Այդ պատերազմը Թուրքիայից խլել է ընդհանուր առմամբ 300 մլրդ դոլար և նպաստել Թուրքիայի եվրաինտեգրմանն ընդդիմացողների հիմնավորումնե րին»: Բայց Թուրքիայի ԵՄ անդամակցության խոչընդոտը, WSJ-ի դիտարկմամբ, միայն քրդական հարցը չէ: -Հայաստան-Թուրքիա մերձեցման ջանքերում պրն Էրդողանի` ադրբեջանական ճնշմամբ պայմանավոր ված հետքայլը և 2004թ.-ին «հույների անհամաձայնության» պատճառով կիպրական խնդրի չլուծվելը մեծ խոչընդոտ են ստեղծել Թուրքիայի եվրաանդամակցության ճանապարհին: Panorama.am