Թոշակառուն էլ չհանդուրժեց


Գերմանական Բիլեֆելդում 82-ամյա մի թոշակառու ավտոմատի սպառնալիքով ցրել է «Եհովայի վկաների» հավաքը (տեղեկացրել է DPA-ն): Գլխարկն աչքերին իջեցրած զինված այդ տղամարդուն նկատել է հավաքի կազմակերպիչը և արագ տեղեկացրել մյուս «վկաներին»: Պահեստային ելքով շուրջ 80 մարդ անվտանգ դուրս է եկել շենքից: Քիչ անց դուրս է եկել նաև անթիրախ մնացած Եհովայի վկայատյաց թոշակառուն, որին փողոցում վնասազերծել են 2 տղամարդ, իսկ վրա հասած ոստիկաններն էլ ձերբակալել են: