ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ


Անշուշտ` մեզանում հրատապ լուծում պահանջող այնքան խնդիրներ կան, որ հաճախ թատրոնին, կինոյին, նկարչությանը… սոցիալական դրությանը, կենցաղին վերաբերող հարցերը կարող են նաև ոչ առաջնային դիտվել: Իհարկե, պետությունը շատ կցանկանար մեկեն գտնել բոլոր խնդիրների լուծումը: Սակայն, ունենք այն` ինչ ունենք: Պարզապես մեր գործողություններով չվնասենք ձեռք բերվածը: Բոլորն էլ գիտեն, որ հայ ժողովրդի հազարամյակների գոյատևման երաշխիքը նրա հարուստ մշակույթ ունենալն է. սա հիշեցնելու հարկ չկա: Հզոր բանակի կողքին պետք է իր ընթացքը շարունակի հարուստ մշակույթը: Աշխարհին մշակութային ասելիք ունեցող ազգն ավելի հեշտ լեզու կգտնի միջազգային հանրության, այդ թվում և որոշ հարևանների հետ, ովքեր այլոց մշակույթը յուրացնելով` այսօր աշխարհով մեկ պարծենում են: