«Մեր թատրոնը երբեք վերջակետ չի ունենա»


Ամեն անգամ, երբ կարծես հայրական տան գրկաբաց դարպասների նման, խնոցուց հանած կարագն ու նոր թխած լավաշը համտեսելու կանչող խորհրդով, բացվում է վիրահայոց 153-ամյա թատրոնի վարագույրը, 12 տարի նրա գեղարվեստական ղեկավարությունը պատվով ստանձնած Արմեն ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆԻ մտապատկերում դաղեթ-խաչենյան պոետիկ մանկության «միզանսցեններն» են կենդանանում: Միևնույն տագնապն է հոգում ահագնանում ամեն երեկո` տեսնես հանդիսականը գոհունակություն կզգա՞ իրենց մշտանորոգ թատերախմբի մատուցած հոգևոր սնունդից: Նույն հուզմունքով էր համակված երևանյան հինգ երեկոներին: Հանդիսատեսային խանդավառությամբ խաղաղվելով` հանրագումարային թատերազրույց է ծավալում ինձ հետ: Վերջին տարիներին մեր միջև հաստատված բարեկամությամբ ճշգրտում հայաստանյան հյուրախաղե րից ստացածս տպավորությունները ինձ քաջատեղյակ խաղացանկային ներկայացումներից, պատմում իր նոր, մեկամյա հասարակական-քաղաքական գործունեությունից որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ