«Որ պահին իմ հայ քաղաքացին վիրավորված զգա, ես հայ եմ...»


- Մի առիթով ասեցիք, որ չեք ընդունում մշակույթի և քաղաքականության խաչաձևումը: Հիմա ինչպե՞ս եք համատեղում թատերական և խորհրդարանական միաժամանակյա գործունեությունը: - Վրաստանում շատ լավ վերափոխումներ են լինում հօգուտ ողջ երկրի, հօգուտ ազգային փոքրամասնութ յունների: Ես ուրախ եմ, որ որպես պատգամավոր մասնակցում եմ բոլոր խորհրդարանական միջոցառումնե րին: - Ձեզ գոհացնո՞ւմ է Սաակաշվիլու վարած քաղաքականությունը: - Շատ: - Ինչո՞վ եք բացատրում ընդդիմության «իններորդ ալիքի» բարձրացումը: - Վերափոխումներն առանց զոհողությունների չեն լինում: Մոտ 10 հազար պետավտոտեսուչ մի գիշերում ազատվեցին աշխատանքից, հազարավոր կաշառակերներ, նախարարներ… Ոչ մի գնատահական չտալով` ասեմ, նախկին նախագահի թիմը: «Գող» հասկացությունը 1 ամսում վերացվեց: Ընդդիմություն դարձան նրանց ընտանիքի անդամները, ընկեր-բարեկամները: Նրանց մեջ կան նաև, իհարկե, կուսակցականներ, ովքեր ուզում են իրենք երկիրն առաջնորդել: Ընդդիմությունը բնակչության 5%-ն է կազմում: - Ասում են, ներքին հակամարտությունները մարդկային արյամբ են ներկվել: - Արյունոտ ոչինչ չի եղել: Ոչ մի զոհ չի եղել: Ամեն ինչ օրենքի շրջանակներում է տեղի ունեցել: Ջրել են միտինգավորներին, ցրել մահակներով… Ինչպե՞ս բացեին մեր ճանապարհը դեպի խորհրդարան, որը նրանք 1 ամիս փակել էին, ինչպես նաև կենտրոնական փողոցները, նախագահի նստավայրը: Ժողովուրդը համոզվեց, որ իրեն հրահրողները ոչ թե իր, այլ իրենց իշխանության գալու մասին են մտածում և խաղաղվեց: - Դրական փոփոխություն եղա՞վ ժողովրդի կենսամակարդակի մեջ, նոր աշխատատեղեր բացվեցի՞ն: - Մոտ 150 լարիի է հասել նվազագույն աշխատավարձը (շուրջ` 100 $): Դարձյալ քիչ է, բայց պատերազմն էր մեղավոր: Ո՞վ գումար կներդներ ագրեսիայի ենթարկվող երկրի տնտեսության մեջ: - Ռուսաստանի բուռն զայրույթը ՆԱՏՕ-ի կազմի մեջ Վրաստանի մտնելու ցանկությա՞մբ էր միայն պայմանավորված: - ՆԱՏՕ-ն Վրաստանի ոչ թե վաղվա, այլ այսօրվա օրն է: Ինչո՞ւ չմտնի, եթե իր ռազմական հզորությունն է ամրապնդվում: Շատ կուզենայի, որ Հայաստանն էլ մի օր դիմեր այդ քայլին: - Դրան չի՞ հետևի ստրկական կախյալությունը, գաղութային կարգավիճակը: - Ոչ, ՆԱՏՕ-ի անդամ երկրները մի՞թե ստրուկներ են: Դա ամուր ռազմական դաշինք է: - Հայահալած քաղաքականության փաստեր դարձյա՞լ արձանագրվում են: - Գամսախուրդիայի կարգախոսն էր` «Վրաստանը միայն վրացիներին»: Այս նախագահն այլ դիրքորոշում ունի. «Որ պահին որ իմ հայ քաղաքացին վիրավորված զգա, ես հայ եմ, ադրբեջանցին, ռուսը` ես ադրբեջանցի եմ, ռուս»: Չկա ազգային խտրականություն, ամենքը հավասար են որպես Վրաստանի քաղաքացի: Նա իմաստուն քաղաքագետ է: Արտաքին գործերի փոխնախարար Նալբանդովը, օրինակ, հայ է: - Անցյալ տարի լրագրողների համահայկական համաժողովի մասնակից ջավախեցիները, ախալքալաքցի ները մայրենի լեզվի օտարումից էին դժգոհում… - Միանգամից պատասխանեմ: Հայաստանում եթե հայերեն չիմանաս, Ֆրանսիայում` ֆրանսերեն, պաշտոն կստանա՞ս: Երկրի պետական լեզուն պետք է ընդունել որպես պաշտոնավարման միակ լեզու: - Իրենք որպես երկրորդ լեզու էին հայերենի կիրառությունը ցանկանում, որպես հայաշատ բնակավայր: - Վրաստանում 160 հայկական դպրոց կա: Ունենք պետական թատրոն, պետական թերթ` «Վրաստանը», 2 գործող եկեղեցի` Սբ. Գևորգն ու Սբ. Էջմիածինը (հիմա վերանորոգվում է), նկարիչների, գրողների միություն ներ, տասից ավելի հայկական հասարակական կազմակերպություններ, հեռուստահաղորդում հայերեն լեզվով` շաբաթը մեկ անգամ, կես ժամ… Ունենք սրվող խնդիր դպրոցներում: - Հայերն իրենց երեխաներին ռուսական կրթության են տալիս: - 16 ուսական դպրոցներում հազարական աշակերտ կա, հազարն էլ հայ են: Հիմա, ովքե՞ր են փակում հայկական դպրոցները, վրացինե՞րը... Ջավախքի մասին: Պրոբլեմ կա և Ջավախեթիում, և Կախեթիում, և Քվեմո-Քարթլիում: Այսինքն երկիրը պրոբլեմ ունի, ոչ թե միայն Ջավախքը: 7-8 տարում հնարավո՞ր է կուտակված բոլոր խնդիրները լուծել: Բայց հսկայական աշխատանք է արված: Թբիլիսի-Ախալքալաք ճանապարհի շինարարությունը, վերջինիս գազաֆիկացումը, Ջավախքի էլեկտրաֆիկացումը, կենսաթոշակային կանոնավոր վճարումները: Ախալքալաքի շրջանում մոտ 10 եկեղեցի է վերաբացվել: - Հայկական հուշարձանների ինքնությունը կեղծելու արտառոց դեպքեր են եղել: - Այս նախագահի օրոք կասեցվել են: Սադրիչները հետապնդվում են: Կրկնում եմ, առկա խնդիրները հավասարապես բոլոր բնակավայրերին ու ազգություններին են վերաբերվում: - Մեր երկու նախագահների հանդիպումը կարագացնի՞ երկուստեք ժառանգած կնճռոտ խնդիրների հարթումը: - Անպայման: Սերժ Սարգսյանն էլ Հայաստանի Հանրապետության համար ոչ տրադիցիոն մտածելակերպով նախագահ է: Շատ է ուզում երկիրը համաշխարհային ասպարեզ դուրս բերել: Համարձակ ու գեղեցիկ քայլ էր շքանշանի հանձնումը մեր նախագահին: Աշխատում է փոխըմբռնում գտնել բոլոր հարևանների հետ: Խոշոր տեղաշարժերի համար նա խորագետ սկսնակ է: Ներքին իրավիճակն էլ, կարծում եմ, օպտիմալ կայունացման կբերի: - Որպես պատգամավոր ուղիղ եթերի իրավունք ունե՞ք: - Ցանկացած պահի` եթեր, ասուլիսներ… - Ի՞նչ եք բեմադրելու, ի վերջո, առաջիկայում` Գոգո՞լ, թե՞ Դեմիրճյան: Դեռ երկու տարի առաջ էինք բանավիճում սրանց շուրջ: - Նախ` «Ռևիզորը», հետո` «Քաջ Նազարը»: Թատրոնն աչքաթող չեմ անում, որքան էլ զբաղված լինեմ, բայց նոր բեմադրութուն անելու ժամանակ առայժմ չունեմ: Գուցե և, թրծվելով նոր աշխատառեժիմում, շուտով ձեռնարկեմ:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ