Ջոլին` ընդդեմ սեռական բռնությունների


Հանրահայտ Անջելինա Ջոլին դեռ վաղուց պայքարում է պատերազմական բախումների ժամանակ սեռական բռնությունների դեմ:

Այդ թեմայով հերթական գագաթնաժողովն այս շաբաթ գումարվեց Լոնդոնում, ուր ելույթ են ունեցել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան, դերասանուհի Ջոլին:

Թե եվրոպական մայրաքաղաքներում նման քննարկումները որքանով են նպաստում բռնությունների վերացմանը (կամ` գոնե նվազեցմանը)` դժվար է ասել: Բռնություն կիրառողներին չի սաստում անգամ դատավարությունները, ամենախիստ պատիժները նույնիսկ: Ու դա լավ գիտեն, անշուշտ, գագաթնաժողովի մասնակիցները: Այդուհան դերձ, բարի կամքի մղումով` ներկայացուցչական հավաքները դարձել են ավանդական: Ու ինչպես միշտ, այս անգամ էլ աշխարհի տարբեր երկրների արտգործնախարա րությունների, ռազմական ու իրավապաշտպան գերատեսչությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները տեսակետներ են արտահայտել: Իսկ կազմակերպիչները հույս են հայտնել, թե միջազգային հանրությունը վերջապես կգիտակցի, որ սեռական բռնությունը չպետք է դառնա զինված բախումների անխուսափելի ուղեկիցը (տեղեկացրել է BBC-RU-ն):

Այսինքն, զինված բախումները ընկալելի, թույլատրելի կամ անխուսափելի են, խաղաղ բնակչության կյանքը թունավորելը, սպանելը` նույնպես, իսկ ահա այդ վայրագություններին ուղեկցող սեռական բռնությունները... օ˜... Կամ, նույն` ոչ պատերազմական իրավիճակում սեռական բռնությունների դեմ արդյո՞ք չի ընդվզում Անջելինա Ջոլին: