«Կյանքն անարդար է, բայց այդուհանդերձ լավն է»


Քլիվլենդցի (ԱՄՆ, Օհայո նահանգ) ճանաչված լրագրողուհի Ռեգինա Բրեթի այն հվաստիացումներից մեկն է սա, ինչում նա համոզվել է իր կյանքի առաջին 45 տարում և վերահամոզվել` շուրջ 10 տարի անց:

Ընթերցենք ու խորհենք միասին:

աԿյանքն անարդար է, բայց այդուհանդերձ լավն է:

աԵթե կասկածում ես, ևս մի փոքրիկ քայլ արա դեպի առաջ:

աԿյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնես ատելության վրա:

աԱշխատանքը չի հոգում քո մասին, երբ հիվանդանում ես: Դա անում են քո մտերիմներն ու ծնողները: Պահպանիր այդ հարաբերությունները:

աԱմեն ամիս վճարիր պարտքերդ:

աՊարտադիր չէ, որ հաղթես ամեն վեճում. համաձայն ես, թե ոչ...

աԱրտասվիր ինչ-որ մեկի հետ: Դա ավելի լավ է բուժում, քան լացը` մենության մեջ:

աԹույլատրելի է նեղանալ Աստծուց էլ. Նա կհասկանա:

աԹոշակիդ համար կուտակիր առաջին իսկ աշխատավարձիցդ:

աԵրբ գործը հասնում է շոկոլադին` ընդդիմանալն անիմաստ է:

աՀաշտվիր անցյալիդ հետ, որպեսզի այն չփչացնի քո ներկան:

աԿարող ես քեզ թույլ տալ` արտասվել նաև երեխաներիդ ներկայությամբ:

աՔո կյանքը ուրիշի հետ մի´ համեմատիր: Դու պատկերացում անգամ չունես, թե այդ ուրիշն ինչ է զգում իրականում:

աԵթե ինչ-որ հարաբերություններ պետք է գաղտնի լինեն, պետք չէ, որ դու մասնակցես դրանց:

աԱմեն ինչ կարող է փոխվել մեկ ակնթարթում: Բայց մի հուզվիր. Աստված երբեք աչքից բաց չի թողնում:

աԽորը շնչիր` դա հանգստացնում է մտքերը:

 

աԱզատվիր (հրաժարվիր) այն ամենից, ինչը չի կարելի անվանել օգտակար, գեղեցիկ կամ զվարճալի:

աԱյն, ինչը չի սպանում, քեզ ավելի ուժեղ է դարձնում:

աԵրբեք ուշ չէ` երջանիկ մանկություն ունենալու: Միայն թե` երկրորդ մանկությունը բացառապես կախված է քեզանից...

աԵրբ գալիս է ժամանակը` անելու (կամ` ունենալու-խմբ.) այն, ինչը դու իսկապես սիրում ես այս կյանքում, մի ասա «ոչ»:

աՄոմեր վառիր, օգտագործիր լավ սավաններդ, հագիր գեղեցիկ սպիտակեղենդ... Ոչինչ մի պահիր հատուկ առիթի համար: Հատուկ առիթն այսօր է:

աԱրտասովոր եղիր հիմա: Մի սպասիր ծերությանը, որպեսզի վառ կարմիր շոր հագնես:

աՆախապատրաստվիր լիառատորեն, իսկ հետո ինչ լինում է` թող լինի:

աՍեքսում ամենակարևոր օրգանը ուղեղն է:

աՔեզանից բացի ուրիշ ոչ ոք պատասխանատվություն չի կրում քո երջանկության համար:

աՑանկացած կարևոր քայլ անելիս հարց տուր` դա կարևոր կլինի՞ 5 տարի հետո:

աՄիշտ ընտրիր կյանքը:

աՆերիր ամեն ինչ ու բոլորին:

աՔեզ չպետք է հուզի, թե ուրիշներն ինչ են մտածում քո մասին:

աԺամանակը բուժում է գրեթե ամեն ինչ: Ժամանակ տուր ժամանակին:

աԿարևոր չէ` իրավիճակը վատն է, թե լավը. այն փոխվելու է:

աԻնքդ քեզ շատ լուրջ մի ընդունիր. ոչ ոք այդ չի անում:

աՀավատա հրաշքներին:

աԱստված սիրում է քեզ, որովհետև նա Աստված է, այլ ոչ թե այն պատճառով, որ դու ինչ-որ բան արել ես, թե ոչ:

աՀարկավոր չէ ուսումնասիրել կյանքը: Դու այնտեղ հայտնվում ես և անում այնքան, որքան հասցնում ես:

աԱռավել շահեկան այլընտրանք է ծերանալը, քան ջահել մեռնելը:

աՔո երեխաները միայն մեկ ապագա ունեն:

աԱմենը, ինչը վերջնարդյունքում իմաստ ունի, դա այն է, որ դու սիրել ես:

աԶբոսնիր ամեն օր. հրաշքներ կատարվում են ամենուր:

աԵթե մենք ի մի բերենք մեր բոլոր հիմնախնդիրներն ու դրանք համեմատենք ուրիշների խնդիրների հետ` իսկույն կընտրենք մերը:

աՆախանձը ժամանակի անտեղի կորուստ է: Դու արդեն ունես այն ամենը, ինչ հարկավոր է:

աԱյնուամենայնիվ, ամենալավը դեռ առջևում է:

աԿարևոր չէ, թե ինչպես ես քեզ զգում. վեր կաց, հագնվիր ու գնա մարդկանց մեջ:

աԶիջի´ր:

աԹեև կյանքը կապված չէ ժապավենով, միևնույնն է` այն նվեր է: