Ի ԴԵՊ


XVIII դարում Ֆրանսիայում թագավորական սիրուհիների համար 3 պարտադիր պայման կար.

Նախ, այդ կինը պետք է արժանապատիվ ծագում ունենար, պետք է ամուսնացած լիներ և պետք է վեներական հիվանդություններից զերծ լինելու հավաստագիր ունենար:

 

Մահմեդական շատ երկրներում ծննդյան օրերը նշելու ավանդույթ չկա: Ընտանեկան փոքրիկ տոներ են կազմակերպվում միայն մինչև 3 տարեկան երեխաների ծննդյան օրերին:

 

Հորանջն իսկապես վարակիչ է: Բայց գիտնականները նաև պարզել են, հորանջեցնելու (կամ հորանջելու) համար բավական է խոսել կամ կարդալ դրա մասին:

 

Կոլումբիայում Արմենիա անունով քաղաք կա: Եվ արի ու տես, որ այն ևս գտնվում է երկրաշարժավտանգ գոտում: Մեկ այլ զուգադիպություն էլ. 1999-ին մեր Հայաստան երկիրը ցնցվեց խոհրդարանական սպանդից, իսկ կոլումբիական Արմենիա քաղաքում մեծ ավերածություններ կատարեց երկրաշարժը::

 

Հին հույները կապույտ աչքերը համարում էին անմաքուր ուժերի հրամանով ստեղծված, և զգուշանում-վախենում էին կապույտ աչքերով մարդկանցից: Հատկապես տագնապում էին, երբ նրանք իրենց հաճոյախոսում էին: Եթե կապույտաչ մեկն ինչ-որ լավ բան ասի` ուրեմն կորած ես, ուրեմն «աչքով տվեց»:

 

Սնահավատները շոկոլադին ևս չար ուժ են վերագրել:Սկզբում` XVI դարում, Եվրոպայում համընդհանուր հափշտակությամբ վայելում եին այդ քաղցրավենիքը` համոզված, որ այն օժտված է մոգական ու բուժիչ հատկություններով: Հետո հիասթափվեցին և սկսեցին շոկոլադը համարել բոլոր դժբախտությունների պատճառ: Նույնիսկ մի կին ընկերուհուն գրել էր, թե հղիության ժամանակ ինքը շոկոլադ է կերել և սև երեխա ծնել: