Միամիտ մտքեր


* Մարդավայել ապրելու համար անմարդկային ջանքեր են պետք:

* Մենք գործում ենք մեկը մյուսից լավ սխալներ:

* Եթե առողջությունը թանկ է, բուժումն ավելի թանկ կլինի:

* Մարդ լինելն ամենադժվար մասնագիտությունն է:

* Պետք է ազնիվ ապրել, բայց ոչ ոք չգիտի ինչպես:

* Ինչո՞ւ ես հույս դնում, որ հետո կորցնես:

* Կյանքը լինում է լուսավոր, ուրախ և այնպիսին, ինչպիսին կա:

* Մի ճշմարտություն ասելու համար հազար սուտ է հարկավոր:

* Տարբերվիր մյուսներից, բայց ոչ անտաբերությամբ:

* Ինչքան համբերում ենք, այնքան համբերությունը չարաշահվում է:

* Եթե քաղաքական գործիչը ազնիվ խոսք է տվել, նա այլևս քաղաքական գործիչ չէ:

* Անպետք մարդը ո՞ւմ է պետք:

* Ամեն ինչ ասված է, մնում է միայն ինչ-որ բան անել:

* Ամեն ինչի գինը բարձրանում է, մարդու գինն է ընկնում:

* Ոչինչ չանելու համար էլ են մրցանակներ շնորհում:

* Մարդը ծնվել է երջանիկ լինելու համար, բայց երջանկությունը այդ մասին չգիտի:

* Հեռու մնա մեղքից, ղեկավարությունից և հեռավոր բարեկամներից:

* Եթե դուք կյանքը չեք ճանաչում, ուրեմն ձեր բախտը բերել է:

* Ծրագրերը լավն են, քանի դեռ դրանք կյանքի չեն կոչվել:

* Կյանքը կորել է: Գտնողին դրամական օգնություն ենք խոստանում:

Գուրգեն ԼՈՌԵՑԻ