ԳՆԱՃԱՅԻՆ ՓԱԿ ՇՂԹԱ


Գնաճի վերաբերյալ կանխատեսումներում Կենտրոնական բանկը միշտ է սխալվել. նախատեսվել է թանկացումների բավական համեստ տոկոս, բայց ստացվել է` ինչպես միշտ£ Դրամատան թե մեկ այլ կառույցի դեպքում նշանակալին, իհարկե, տնտեսական գործընթացներն աչքաչափով դիտարկելու և անպատկերացնելիորեն սխալվելու իրողությունը չէ£ Նման կանխատեսումներն այնքան հաճախ են անստույգ դուրս եկել, որ որևէ մեկն այլևս դրանց չի էլ հավատում... Հիմա հերթական անգամ ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԿԲ¬ն արդեն կայացած իրողությունների վերաբերյալ ոչ թե կանխատեսում, այլ ավելի շատ գնահատականներ է ներկայացնում£ Խոսքն իհարկե գնաճի վերաբերյալ է, որ տարեսկզբին 0,5-2 տոկոսի շրջանակում է նախանշվել, այսօր արդեն 2-4 տոկոսի մասին է խոսվում£ Ընդ որում, եթե նույնիսկ տվյալ դեպքում մատնանշվող ամենաբարձր 4 թիվը վերցնենք, ապա ԿԲ¬ի վերանայված կանխատեսումներին դարձյալ փոքր¬ինչ իրատեսորեն չենք կարող վերաբերվել£ Ի վերջո, եթե նախորդող չորս ամիսներին գներն ընդամենը մեկական տոկոսով բարձրանային, գնաճի հանդեպ կայուն իմունիտետ ունեցող հանրությունը տեղի ունեցածի հետևանքներից միգուցե այսչափ դժգոհ չլիներ£ Ուրեմն պարզ է, որ խոսքն իրականում գնային շատ ավելի մեծ թռիչքների մասին է, և ԿԲ¬ն տարվա այս հատվածում ստիպված է սեփական կանխատեսումները վերանայում` ընդամենը մի փոքր ավելի քիչ սխալված լինելու ակնկալիքով£ Սակայն մյուս կողմից մեծ է հավանականությունը, որ նման վերանայումները կամ գնաճի տոկոսային թռիչքն ընթացիկ տարվա ուղեկիցը դառնան£ Այնպես է ստացվել, որ հանրության ստվար մի հատված լուրջ պարտքեր ունի կայացած համարվող բանկային համակարգին£ Մասնավորապես, զգալի պարտքեր են կուտակվել հատկապես գյուղատնտեսական վարկերի մասով£ Սա ինքնին ենթադրում է, որ նախորդ տարվա ընթացքում տրված գումարները հնարավոր չի եղել վերադարձնել, իսկ ստեղծված իրավիճակը ոչ այնքան վարկառուների անպարտաճանաչության, այլ լրիվ անմատչելի տոկոսադրույքների հետևանք է£ Ավելի համեստ տոկոսաչափեր սահմանելու հարցը փաստորեն անցնող շրջանում այդպես էլ չլուծվեց, և տնտեսության առանձին ճյուղերի համար արտոնյալ պայմաններ ստեղծելու առաջնահերթությունն ակնհայտորեն քարոզչական բնույթ են միայն ունեցել£ Արդյունքում վարկատու բանկերն, իհարկե, ամենևին էլ չեն տուժել. կուտակված պարտքերը, համապատասխան տուգանքներով հանդերձ, բնականաբար գանձվելու են` այդպիսով է°լ ավելի նպաստելով բանկային համակարգի «կայացմանը»£ Բայց խնդիրն այն է, որ տոկոսներն ու տույժերն էլ իրենց հերթին են նոր գնաճի հանգեցնելու£ Այսինքն, պարտքերի տակ ընկած հողատերերին ոչինչ չի մնալու, քան նախորդ տարվա պարտքերը գյուղմթերքների թանկացմամբ փոխհատուցել£ Հետևաբար, ստեղծված իրավիճակում գնաճի հետևանքները ոչ այլ, քան նույն բանկային համակարգի անկատարությամբ կարելի է պայմանավորել£ Գնաճի հանգեցնող շղթան գոնե այս դեպքում ակնհայտ է, որ նույն աղբյուրից է սկիզբ առնում£ Իսկ կարծել, թե ԿԲ¬ն չի տեսնում կամ առավել ևս չի պատկերացնում սեփական քթի տակ ընթացող զարգացումները, բնականաբար սխալ է£ Մնում է ենթադրել, որ այս կառույցի կողմից հրապարակվող լավատեսական (՞), բայց ի սկզբանե անիրականանալի կանխատեսումները առանց նման հաշվարկների են իրականացվում, և կենտրոնական դրամատունը պարզապես չի ցանկանում հաշվի նստել այն ամենի հետ, ինչը շատ չանցած անխուսափելի է դառնում£