Հա՞ որ...


ԿԱՐԵԼԻ էր կարծել, թե գազային կրքերը սակագների վերանայմամբ ավարտվելու են, սակայն ռուսական «Գազպրոմի» տհաճ անակնկալին հիմա էլ վրացական «սյուրպրիզը» հաջորդեց£ Դեռևս նախորդ ամսվա վերջին լուր տարածվեց, թե վրացական սողանքը հատել է «Գազպրոմն» ու «Հայռուսգազարդն» իրար հետ կապող խողովակաշարը£ Գազատարի վնասվելու մասին լուրն, իհարկե, խուճապ և իրարանցում չառաջացրեց, քանզի բոլորիս էր հայտնի, որ Աբովյանի գազապահեստարանը հանրապետությանը դեռ մի քանի օր երկնագույն վառելիքով կարող է ապահովել£ Բացի այդ` անձրևոտ եղանակներն այստեղ նույնպես սողանքներ գրեթե ամեն օր են առաջացնում, և առանձնապես չարժե տեղի ունեցածը դիտավորության վերագրել£ Հուսադրող էր նաև 2-3 օրվա ընթացքում խողովակաշարը վերականգնելու մասին վրացիների խոստումը... Սակայն ավելի ուշ էր միայն հայտնի դառնալու, որ ամենամեծ ու ամենատհաճ անակնկալը փաստորեն հետո էր մատուցվելու, և վնասի վերականգնման պարտավորությունն ունեցող ու պատրաստակամություն հայտնած հարևան հանրապետության պատասխանատուները մեզ համար կենսական դարձած վառելիքի մատակարարման վերականգնման հարցում ամենևին էլ չեն շտապում£ Ինչ խոսք, եթե վթարը սովորական ինչ¬որ խողովակի վերաբերեր, կարելի էր նույնիսկ այս պատմության մեջ դիտավորության տարրեր չորոնել. նույնիսկ «անտեսել», որ հերթական խողովակապայթյունն անմիջապես ջավախահայության ազգապահպան պահանջներին հաջորդեց£ Այս դեպքում, սակայն, կասկածից վեր է, որ հարևան հանրապետությունում լավ են պատկերացնում, թե ինչպես կարելի է նաև նենգ արարքով ակնարկներ անել իրենց դժգոհության մասին£ Միակ արդարացումը, թերևս, կարող է ժամանակի զգացողության կորուստը համարվել (դե, վրացիները մեր հանդեպ հաճախ են զգացողական մթագնումներ ունենում)` եթե մտածենք, թե 2-3 օր ասել¬խոս տանալով` մեր հարևանները բոլորովին այլ ժամկետ են պատկերացնում£ Մեկ օր առաջ` կեսգիշերին, Հայաստանի գազամատակարարումը վերականգնվել է` թեև վրացական կողմը հայտարարել էր, թե խողովակաշարը մի քանի տեղից վնասված է: Փաստորեն, 12-օրյա ձգձգումների պատճառ վթարը վերականգնելի էր մի քանի ժամում, կամ` «վնասված» խողովակաշարով էլ կարող է գազ հոսել` եթե հարևանիդ «միտքը ծուռ» չէ: ԲՈՒՀ¬երի ավարտական կուրսերում սովորող ուսանողներին էլ հանգիստ չի տալիս բանակում չծառայելու մարմաջը£ Էլեկտրոնային փոստով խմբագրությանն (ավելի ճիշտ` խմբագրություններին) ուղղված դիմումում, որը միաժամանակ Հանրապետության վարչապետին է հղվել, նշվում է, թե նոր որոշումն ուսումը շարունակելուց և տարկետման իրավունքից զրկելու հատուկ միտումն ունի£ Ըստ ուսանողների հաշվարկների, եթե ասպիրանտուրա ընդունվելու փոխարեն իրենք հայոց բանակում ծառայության անցնեն, ապա հազիվ կես տոկոսով կավելանա զինծառայողների թիվը... Թեև նման հաշվարկների համար անհայտ է, թե վերջիններս որտեղի՞ց են «ստույգ» թվեր հայթայթել, և արդյո՞ք դրանք համապատասխանում են իրականությանը£ Մյուս կողմից էլ բուհավարտներն իսկապես սովորելու կարիքն ունեն, բայց, բնականաբար, ո°չ ասպիրանտուրայում, ո°չ էլ մագիստրատուրայում£ Նրանց տարրական կրթություն է պետք, զի դիմումը լի է ուղղագրական և կետադրական անհաշվելի սխալներով£ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ այնպես է ստացվել, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ժամանակ առ ժամանակ փորձեր է անում` տուգանքներով «Ալեքս Գրիգ» ընկերության հաղթարշավը կանխել կամ կասեցնել ռուսական հանրահայտ օղիներ կեղծելու ուղղությամբ£ Նման բան տեղի ունեցավ օրեր առաջ նույնպես, և քանի որ Ս. Ալեքսանյանի ընկերության հանդեպ նույն առիթով կիրառված տուգանքների ստույգ թիվն ու հաշիվն այլևս դժվար է մտապահել, մնում է ՏՄՊՊՀ¬ին առաջարկել, որ «Ալեքս Գրիգի» կեղծարարությանը զուր տեղն այլևս չմիջամտի£ Միևնույն է, նման միջամտությունն անարդյունավետ է, իսկ հանրահայտ ապրանքանիշերի նմանակման գործընթացը` փաստորեն անկասելի£