Հայոց ցեղասպանության հարցը իսրայելա¬թուրքական հարաբերություններում


ՎԵՐՋԵՐՍ էլեկտրոնային լրատվամիջոցները տեղեկացրեցին, թե Իսրայելի Կնեսետում հավանության է արժանացել Հայոց ցեղասպանության մասին օրինագծի նախագիծը խորհրդարանի օրակարգում ընդգրկելու առաջարկությունը£ Այս տեղեկատվությունը մեր հայրենակիցներից գուցե ոմանց ոգևորելով` հույսեր արթնացրեց, որ Միացյալ Նահանգները նույնպես վերջիվերջո պաշտոնապես կճանաչի ցեղասպանության փաստը£ Սակայն հիշյալ տեղեկատվությունը Թուրքիայի և Իսրայելի հարաբերութ յունների վերջին զարգացումների լույսի ներքո դիտարկելով, հերթական անգամ համոզվում ես, որ այս աշխարհում պետություններն առաջնորդվում են միայն սեփական շահով£ Միջազգային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Իսրայելում մեծամասնությունն այսօր այն տեսակետն ունի, թե Հոլոքոստ ապրած ժողովուրդը պարտավոր է ճանաչել հայերի Ցեղասպանությունը, բայց քչերն են կարծում, թե Իսրայելը պետք է դիմի այդ քայլին, քանի որ այդ պարագայում կարող են խզվել նրա հարաբերությունները Թուրքիայի հետ£ Իսկ վերջինս Մերձավոր Արևելքում Թել Ավիվի ռազմավարական գործընկերն է համարվում£ Ուստի, մինչ այժմ իսրայելցիները համոզված էին, որ Թուրքիայի հետ հարաբերությունների խզումը խիստ վտանգավոր է իրենց համար, քանի որ այդ պարագայում իրենք բոլորովին միայնակ կմնան մահմեդական տարածաշրջանում£ Մանավանդ, մտահոգիչ են Իրանից հնչող հակաիսրայելական հայտարարությունները£ Անկարայի և Թել Ավիվի միջև առևտրատնտեսա կան սերտ կապեր են հաստատվել. Իսրայելը միլիարդների արժողության պայմանագրեր է կնքել Թուրքիայի հետ` նրան ռազմական տեխնիկա մատակարարելու համար£ Բացի այդ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով առաքվող նավթի հիմնական գնորդն Իսրայելն է£ Իր հերթին, Թուրքիան Միացյալ Նահանգներում հրեական հզոր լոբբիի աջակցության կարիքն ունի£ Անշուշտ, ռազմավարական աստիճանի հասած փոխհարաբերությունների երկարատև ընթացքում եղել են նաև տարաձայնություններ£ Սակայն և° Անկարան, և° Թել Ավիվը փոխադարձ քննադատություններում չափը չեն անցել£ Այդպես էր մինչև այն պահը, երբ Թուրքիայի ներկայիս իշխանությունները, որոնք չափավոր իսլամիստների համարում ունեն, որոշեցին դեմքով շրջվել դեպի մահմեդական աշխարհ£ Անկարան սկսեց աստիճանաբար «հեռանալ» Արևմուտքից£ «Հեռացավ» նաև Թել Ավիվից, քանի որ վերջինս համարվում է տարածաշրջանում Արևմուտքի հավատարիմը£ Հատկանշական է, որ Իրաքում ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ Թուրքիան թույլ չտվեց իր տարածքում ամերիկյան զինվորներ տեղակայել£ Իսկ կոնկրետ Իսրայելի հանդեպ քաղաքականության փոփոխությունը կատարվեց` երբ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց արտաքին քաքաղականության «Զրո խնդիր հարևանների հետ» կարգախոսը£ Դրանից հետո սկսվեց Թուրքիայի մերձեցումն իսլամական աշխարհին£ Միջազգային հանդիպումներում, քննարկումներում վարչապետ էրդողանը սկսեց հաճախակի սուր քննադատության սլաքն ուղղել Իսրայելի կողմը` հայտարարելով, որ այդ երկիրն սպառնում է Մերձավոր Արևելքի խաղաղությանն ու կայունությանը£ Նաև` Անկարան մեղադրեց Թել Ավիվին` Թուրքիայում պետական հեղաշրջում իրականացնելու ծրագրերի թիկունքին կանգնած լինելու, «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպությանը սատարելու մեջ£ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներն ու Իսրայելը երկար ժամանակ բավական զուսպ էին Թուրքիայի հակաիսրայելական դրսևորումների, Էրդողանի հուզախառն պահվածքի հանդեպ£ Խնդիրն այն էր, որ Վաշինգտոնն ու Թել Ավիվը Թուրքիան համարում էին տարածաշրջանում անհրաժեշտ երկիր և ջանում էին անհնազանդ Անկարային ամեն կերպ պահել իրենց քաղաքականության ուղեծրում£ Սակայն Թուրքիան չեղյալ հայտարարեց ՆԱՏՕ¬ի և Իսրայելի հետ ամենամյա անցկացվող զորավարժությունները£ Ավելին, իսրայելական հետախուզության տվյալներով պարզվեց, որ պաղեստինյան «Համաս» խմբավորումը իրանական հրթիռներ և այլ սպառազինություններ է ստանում Սիրիայի և Թուրքիայի միջոցով£ Իսրայելի համբերության բաժակը լցվեց. նա հրաժարվեց Թուրքիային ժամանակակից նորագույն ռազմական տեխնիկա վաճառել£ Թել Ավիվում էլ հայտարարեցին, թե Անկարայի հետ հարաբերություններն այլևս նախկինի պես չեն կարող լինել£ Երկու երկրների հարաբերություններում առաջացած այս ճեղքվածքով է, թերևս, բացատրվում Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը դարձյալ շրջանառության մեջ դնելը£ Դարձյալ, որովհետև 2009¬ին նույնպես այդ օրինագիծը քննարկելու մասին հարցը մտավ օրակարգ£ Այս կերպ գուցե Իսրայելը փորձում է զսպել Թուրքիայի հավակնությունները£ Անկարայում դեռևս բավական ազդեցություն ունի զինվորական վերնախավը` փաշաները£ Նրանք, թերևս, անտարբերությամբ ու լռությամբ չեն հետևի, թե ինչպես կզարգանան Իսրայելի հետ հարաբերությունները, և ձեռքներից եկածը կանեն` Թել Ավիվի հետ ռազմավարական գործընկերությունը շարունակելու համար£ Առջևում 2011 թվականն է` Թուրքիայի խորհրդարանի ընտրությունների տարին£

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ