Վարկածները շատանում են


Լեհաստանի նախագահի մահվան շուրջ թանձրանում է կասկածների վարագույրը£ Դրանցից մեկն էլ փորձել է հիմնավորել Յան Ցենսկին` Մեծ Բրիտանիայի The Financial Times պարբերականում£ Հետաքննիչները մանրազնին ուսումնասիրում են ռուսական Սմոլենսկ քաղաքի մերձակայքում վթարված լեհական Ձձ-154 օդանավի բոլոր տվյալները. այդ թվում` սև արկղերի ձայնագրությունները£ Սակայն Լեհաստանում վթարն արագորեն լեգենդ է դառնում, ինչը կարող է ազդել լեհական քաղաքականության վրա և վտանգել նոր¬նոր ջերմանալ սկսող լեհ¬ռուսական հարաբերությունները£ Անցյալ շաբաթասկզբին հետաքննողներն հայտարարեցին, որ մշակում են 4 հիմնական վարկած. ռուսական արտադրության օդանավի տեխնիկական խնդիրները, օդաչուների սխալը, դիսպետչերների սխալը և° ահաբեկչական հարձակում օդաչուների վրա, որոնց հնարավոր է` ստիպել են վայրէջք կատարել` չնայած անբարենպաստ պայմաններին£ Շատ լեհերի անհեթեթ է թվում` ինչպե՞ս կարող էր լեհական օդանավը, որտեղ այնքան բարձրաստիճան քաղաքական ու զինվորական պաշտոնական անձինք էին գտնվում, վթարի ենթարկվել` դժբախտ պատահարի արդյունքում£ Դա կատարվել է Ռուսաստանում, հարևանությամբ Կատինի անտառի, որտեղ 1940 թ. ՆԳԺԿ¬ի աշխատակիցների կողմից գնդակահարվել են հազարավոր լեհ սպաներ. իսկ 300 տարի «Մոսկվայի կրնկի տակ» ապրելուց հետո, շատ լեհեր հակված են կարծել, որ եթե գործին խառնված է Ռուսաստանը, պետք է վատթարագույնը կասկածել£ ...Շարունակ նորոգվում են ենթադրությունները` ինչո՞ւ զոհվեց Կաչինսկին ու ևս 95 մարդ. այստեղ կարելի է նույնիսկ ձայնագրություն գտնել վատորակ երիզի վրա, ուր նկարված են ռուսները` վթարի ժամանակ կենդանի մնացածներ որոնելիս£ Այն փաստը, որ հետաքննությունը մինչ այժմ չի հրապարակում օդաչուների խցիկում կատարված ձայնագրությունների վերծանումը, և այն, որ այդ վերծանումը կատարվում է Ռուսաստանում` ուր տեղի է ունեցել վթարը, ավելի է բորբոքում կրքերը£ Վթարից անմիջապես հետո լեհերը զգացված էին ռուսական իշխանությունների պահվածքից, այդ թվում` վարչապետ Վլ. Պուտինի և նախագահ Դմ. Մեդվեդևի ցուցաբերած կարեկցանքից£ Մեդվեդևը միջազգային այն սակավաթիվ առաջնորդներից էր, ով չվախենալով հրաբխային փոշու ամպից, Կրակով մեկնեց` Կաչինսկու հուղարկավորությանը£ Սակայն հիմա, ինչպես կարծում է Batory Foundation հիմնադրամի Արտաքին քաղաքականության վերլուծության ինստիտուտի նախագահ Ալեքսանդր Սմոլարը, կասկածները «կարող են անվստահության մթնոլորտ ստեղծել»£ Նա հավելում է, որ դավադրության մասին վարկածը ստիպում է ենթադրել, թե այդ մահերը կարող էին դիտավորության արդյունք լինել£ Վթարի առնչությամբ ծավալվող հարցերը նպաստում են Կաչինսկու հեղինակության աճին£ Մինչ իր ողբերգական վախճանը նա ոչնչով աչքի չընկնող նախագահ էր, իսկ հիմա համալրում է Լեհաստանի ազգային հերոսների ցուցակը£ Այս հանգամանքը հավանաբար դրականորեն կազդի եղբոր` Յարոսլավ Կաչինսկու ընտրական քարոզարշավի վրա, և վերջինս արտահերթ նախագահական ընտրություններում` հունիսի 20¬ին, կփոխարինի իր երկվորյակ եղբորը£ Լեխ Կաչինսկու մահից հետո կտրականորեն վերագնահատվեց նրա անձը£ Վթարից 1 ամիս առաջ անցկացված հարցումներով` լեհերի միայն 27 տոկոսն էր գտնում, որ Կաչինսկին լավ է կատարում նախագահի իր պարտականությունները£ Սակայն վթարից հետո անցկացված հարցման տվյալներով` արդեն լեհերի 52 տոկոսն էր դրականորեն տրամադրված իրենց հանգուցյալ նախագահի հանդեպ£